Նորից եկան էն հավքերը...

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Նորից եկան էն հավքերը...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։

Նորից եկան էն հավքերը...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էանհայտ
ՎիքիդարանՆորից եկան էն հավքերը...

Պատմություն խմբագրել

Ակունքը ժողովրդական է։ «Տաղ չորս տարերաց՝ գարնան, ամռան, աշնան և ձմռան» վերնագրով տպագրվել ՝ Կ․ Կոստանյաց, «Նոր ժողովածու» (Գ պրակ, Թիֆլիս 1896, էջ 16-18)։

Այս բանաստեղծության գրության տարեթիվը ստույգ հայտնի չէ։ Այն պատկանում է 1900-ական թվականներին «Լուսաբերում» տպագրված ժողովրդական երգերի թումանյանական մշակումների շարքին։ Այստեղից կարելի է ենթադրել, որ գրված է նույն ժամանակ[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Գրական թերթում» (№ 87) պահպանվում են մեկ լրիվ և մեկ թերի ինքնագրեր[1]։

Առաջին անգամ «Ա» ինքնագրից տպագրվել է 1934 թվականին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի գեղարվեստական երկերից (էջ 121-122), այլնուհետև՝ 1940-1959 թվականին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 520-521)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Ա» ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հյակական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 623.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Նորից եկան էն հավքերը...