Նորթոն Տաունդշենդ Դոջ (անգլ.՝ Norton Townshend Dodge, հունիսի 15, 1927(1927-06-15), Օկլահոմա Սիթի, Օկլահոմա - նոյեմբերի 5, 2011(2011-11-05)[1]), ամերիկացի տնտեսագետ և կոլեկցիոներ[2]։

Նորթոն Դոջ
անգլ.՝ Norton Dodge
Ծնվել էհունիսի 15, 1927(1927-06-15)
ԾննդավայրՕկլահոմա Սիթի, Օկլահոմա
Մահացել էնոյեմբերի 5, 2011(2011-11-05)[1] (84 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան և Deep Springs College?
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՄերիլենդի համալսարան

Կենսագրություն խմբագրել

Դոջ Նորթոնը սովորել է Կալիֆոռնիայի Դինգ Սպրինգ քոլեջում, Հարվարդի համալսարանի դոկտոր։ Դասավանդել է Մերիլենդի համալսարանում։ Նա շատ բան արեց արվեստը փրկելու համար, որը տարբերվում է խորհրդային և հետխորհրդային տարածքում սոցիալիստական ռեալիզմի ավանդույթներից[3]։

Գործունեություն խմբագրել

Դոջ որպես սովետագետ և խորհրդային տնտեսության մասնագետ, հաճախ էր այցելում ԽՍՀՄ։ Իր կնոջ՝ Նենսիի հետ Դոջը ձեռք բերեց ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, որոնք թերագնահատված էին իրենց հայրենիքում։ Սառը պատերազմի տարիներին նրանք տեղափոխվեցին Արևմուտք և այդպիսով կործանումից ու մոռացությունից փրկվեցին խորհրդային արվեստագետների և քանդակագործների ավելի քան 10000 աշխատանքներ։ 1995 թվականին Դոջերն իրենց հավաքածուն նվիրեցին Ռատգերսի համալսարանին, որտեղ այն այժմ մշտական ցուցադրվում է Ջեյն Վուրհիզ Զիմերլիի արվեստի թանգարանում[4]։ Այս հավաքածուն պարունակում է Խորհրդային Միության ոչ կոնֆորմիստական արվեստի զգալի հավաքածու, որը ներառում է այնպիսի արվեստագետների գործեր, ինչպիսիք են Օլեգ Վասիլևը, Անատոլի Զվերևը, Իլյա Կաբակովը, Վալերի Պյանովը, Օսկար Ռաբինը, Վասիլի Սիտնիկովը, Օլեգ Ցելկովը, Վադիմ Ռոխլին, Միխայիլ Շեմյակինը, Վիտալի Կուլիկովը, Վալենտին Խրուշը, Լեոնիդ Սոկովը, Ալեքսանդր Արխիպենկոն, Նիկոլայ Տրեգուբը և այլն։ Նորթոն Դոջը նկարահանվել է ռուս նկարիչ Վասիլի Սիտնիկովի մասին պատմող «Վասյա» վավերագրական ֆիլմում, ում հետ նա հանդիպել է 60-ական թվականներին Մոսկվայում[5][6]։

Հիմնական աշխատանքներ խմբագրել

  • 1960 թվական, «Աշխատանքի արտադրողականության միտումները խորհրդային տրակտորային արդյունաբերության մեջ. արդյունաբերական զարգացումն ուսումնասիրելու փորձ» անգլ.՝ Trends in Labor Productivity in the Soviet Tractor Industry: a Case Study in Industrial Development, , докторские тезисы
  • 1966 թվական, «Կանայք խորհրդային տնտեսությունում. նրանց դերը տնտեսական, գիտական և տեխնոլոգիական զարգացման մեջ» անգլ.՝ Women in the Soviet Economy: Their Role in Economic, Scientific, and Technical Development

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.nytimes.com/2011/11/13/arts/norton-dodge-84-economics-professor-and-art-collector-dies.html?_r=1&ref=obituaries
  2. Fox, Margalit (2011 թ․ նոյեմբերի 12). «Norton Dodge Dies at 84; Stored Soviet Dissident Art» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
  3. Горячева Ю. Диссидент из семьи коллекционеров(չաշխատող հղում) // Новая газета. — 2011. — 11 марта.
  4. «Экономист в подполье». www.kommersant.ru (ռուսերեն). 2011 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
  5. «Миша Брусиловский на сайте SCAG». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. The Art Newspaper Russia. Леонид Соков покажет в Третьяковской галерее любимых художников

Արտաքին հղումներ խմբագրել