Նորդուզի գավառակ
Նորդուզ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում։ Գտնվում էր Շատախի հարավ-արևելյան կողմում։ Կենտրոնը Նորդուզ գյուղն էր։
Գավառակ | |
---|---|
Նորդուզ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառ | Վանի գավառ |
Այլ անվանումներ | Նորդուս, Նորտուզ, Նուրդուզ |
Ազգային կազմ | հայեր |
Տեղաբնականուն | նորդուզցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Հարևան տարածքների հետ միասին մոտավորապես համապատասխանում էր Վասպուրական աշխարհի Անձևացիք գավառին։
Աշխարհագրություն
խմբագրելԳավառակի մեծ մասը լեռնային է։ Հարուստ է ջրերով ու անտառներով։
Գավառակի ամենամեծ հայկական գյուղը Փիբադլուն էր։
Բնակչություն
խմբագրելԸստ Վ. Քինեի 1891 թվականին ուներ 17600 բնակիչ։ Շատախի գավառակի հետ միասին ուներ 26245 հայ, 5190 քուրդ և 447 քուրդ բնակիչ։
Օգտակար հանածոներ
խմբագրելԳավառակն ուներ ածխի պաշարներ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահություն էր, մասամբ նաև՝ շալագործությունը։ Պահում էին ջուռ և ֆիլիկ տեսակի բրդատու ոչխարներ և այծեր, որոնց բուրդն արտահանվում էր։ Նորդուզը նաև հայտնի էր կաթնամթերքներով և մեղրով։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՆորդուզը Շատախի գավառակի հետ միասին ուներ 46 եկեղեցի։
Կրթություն
խմբագրելՇատախի գավառակի հետ միասին ուներ 7 հայկական վարժարան։
Վարչական բաժանում
խմբագրելՄոկսը Շատախի գավառակի հետ միասին ուներ 115 գյուղ[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 27
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն