Նորգործարանային պլանավորում
Ներգործարանային պլանավորում, սոցիալիստական արդյունաբերական ձեռնարկության և դրա ստորաբաժանումների (արտադրամաս, տեղամաս) արտադրա-տնտեսական գործունեության պլանների կազմում և դրանց կատարումն ապահովող միջոցառումների մշակում։
Տեսակները
խմբագրելՆերգործարանային պլանավորումը լինում է 3 տեսակ։ Դրանք են հեռանկարային, ընթացիկ և օպերատիվ ներգործարանային պլանավորումները։
Հեռանկարային ներգործարանային պլանավորում
խմբագրելՀեռանկարային ներգործարանային պլանավորումով որոշվում են ձեռնարկության և դրա ստորաբաժանումների առաջադրանքները (մասնագիտացման, տեխնիկայի կատարելագործման և արտադրության կազմակերպման գլխավոր ուղղությունները, աշխատանքի արտադրողականության բարձրացման հիմնական խնդիրները) երկարատև ժամանակաշրջանի, առավել հաճախ՝ 5 տարվա համար։
Ընթացիկ ներգործարանային պլանավորում
խմբագրելԸնթացիկ ներգործարանային պլանավորումը արտահայտվում է տարեկան պլանների՝ տեխարդֆինպլանների կազմման մեջ, կոնկրետացվում արտադրամասերի ու տեղամասերի պլաններում։
Օպերատիվ ներգործարանային պլանավորումում
խմբագրելՕպերատիվ ներգործարանային պլանավորումում, առաջադրանքները սահմանվում են առանձին կարճատև ժամանակահատվածների (եռամսյակ, ամիս, շաբաթ, հերթափոխ) համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 243)։ |