Նորայր Քարտաշյան

սրնգահար

Նորայր Գրիգորի Քարտաշյան (սեպտեմբերի 18, 1967(1967-09-18), Այգեձոր, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), փայտափողային գործիքների վարպետ։

Նորայր Քարտաշյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1967(1967-09-18) (56 տարեկան)
Այգեձոր, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Նորայր Քարտաշյանը ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 18-ին Այգեձոր գյուղում (ներկայում՝ Հայաստանի Տավուշի մարզ)[1]։ 1979-1988 թվականներին սովորել է Դիլիջանի Ա. Բաբաևի անվան երաժշտական դպրոցի կլառնետի դասարանում։ 1986 թվականին ավարտել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանի դուդուկի բաժինը (դասատուներ՝ Ռ. Հարությունյան, Գ. Բաղդասարյան)։

1986 թվականին մասնակցել է երաժշտական ուսումնարանների հանրապետական մրցույթին (սրինգ), որտեղ դարձել է 1-ին կարգի դափնեկիր։

1988-1992 թվականներին աշխատել է Տավուշի մարզում, երաժշտական դպրոցում բացել և ղեկավարել է դուդուկի, սրինգի դասարաններ։ 1992-1996 թվականներին դասավանդել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ որպես դուդուկի և շվիի ուսուցիչ։

Թողարկել է «Hot Sax» (1993, սաքսոֆոնի կատարումներ), «Melodies from Antiquity» (2004, սրինգի կատարումներ) ձայներիզները։

Նորայր Քարտաշյանը (ընկերների հետ) 2000 թվականին հիմնադրել է «Կատուներ» խումբը, որի «Norewan» ձայներիզը թողարկվել է 2007 թվականին։ Կատարումներով մասնակցել է «Navy Band» խմբի «Որքան է քոնը» ձայներիզի ստեղծմանը, որը BBC-ի «Music Awards» մրցանակաբաշխությունում ճանաչվել է լավագույնն աշխարհում։

Քարտաշյանի «Ծառաստան» անհատական ալբոմը, որը թողարկվել է 2010 թվականին, ընդգրկում է 12 ստեղծագործություն։

1999 թվականից համագործակցում է «Armenian Navy Band» խմբի և Արտո Թունջբոյաջյանի հետ։ Ղեկավարում է «Վան» նվագախումբը (առաջին ելույթը՝ 2011 թվականին, Երևանում)։

Ու արդեն զարմանալի էլ չէ, որ էստեղ ստեղծված երգն էսօր Թուրքիայում էլ է ակտուալ դառնում, արաբական երկրներում և, երևի, ասիական որոշ երկրներում էլ։ Արևելյան լադերը նորություն չեն մեզ համար։ Մինչդեռ մենք ունենք մերը, սեփականը և կարիք չունենք նման ազդեցությունների։ Արամ Խաչատրյանի նման մեծություն ենք տվել աշխարհին։ Մեզնից նույնիսկ վերցրել ու ներկայացրել որպես իրենցը։ Իսկ էսօր՝ երաժշտության մեջ այդ արևելյան փայլը, կանանց վառ հագուստի ու շխկշխկացող զարդերի ձայնն ասոցացնող էդ ներխուժումը… Սրանք՝ իրենց ավերածություններով հանդերձ, միևնույն է, մնայուն արժեք չեն, մի օր ցնդելու են, ջնջվելու։ Եվ, փառք աստծո, որ մենք ունենք երաժշտություն, կոմպոզիտորներ, երաժիշտներ, ովքեր լուսավորելու են իրենց թողած դատարկությունը։ Բայց մինչ այդ, այդ լույսը պահպանել է պետք։

— Նորայր Քարտաշյան[2]

Սկավառակագրություն խմբագրել

  • «Անտիկ պատմություններ» (2000)
  • «Ծառաստան» (2009)[1]
  • «Վան» նախագիծ (2014)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Նորայր Քարտաշյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
  2. Նորայր Քարտաշյան. հայկական երաժշտությունն իբրև այլընտրանք՝ ներկայացվող հայկականին

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։