Նորագույն ծաղիկ զորությանց

բարոյախրատական երկերի ժողովածու

«Նորագույն ծաղիկ զորությանց», բարոյախրատական երկերի ժողովածու[1]։

Նորագույն ծաղիկ զորությանց
Տեսակգիրք
Բնօրինակ լեզուհայերեն
Հրատարակման վայրՀռոմ
Հրատարակման տարեթիվ1675
ԹարգմանիչՀովհաննես Հոլով

Պատմություն

խմբագրել

Ժողովածուն իտալերենից թարգմանել է Հովհաննես Հոլով Կոստանդնուպոլսեցին։ Առաջին անգամ տպագրվել է 1675 թվականին Հռոմում՝ Ուրբանյան տպարանում։ Ա տիտղոսաթերթին գրված է՝ «Նորագոյն ծաղիկ զօրութեանց, Flos virtvtvm.…», Բ-ին՝ «Նորագոյն ծաղիկ զօրութեանց։ Թարգմանեցեալ ի Յոհաննիսէ վարդապետէ Կոստանդինուպօլսեցւոյ…» (248 էջ, 8°, 11x6,7 սմ)։ Տպագրվել է նաև՝ 1685 թվականին Վենետիկում՝ Միքելանջելո Բարբոնիի տպարանում. այդ հրատարակության տիտղոսաթերթին գրված է՝ «Նորագոյն ծաղիկ զօրութեանց» (237 էջ, 8°, 10,5 x 6,5 սմ), ինչպես նաև 1724 թվականին Կ. Պոլսում՝ Մարտիրոս Սարգսյանի տպարանում, որի տիտղոսաթերթին գրված է նույնը (256 էջ, 8°, 12,2 x 7,5 սմ)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Քնարիկ Տեր-Դավթյան, «Հովհաննես Հոլովի երկու թարգմանությունների շուրջ»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։