Նովոռոսիյսկի հեռուստաաշտարակ

Նովոռոսիյսկի հեռուստաաշտարակ, ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կայան (ՌՀՀԿ), որը գտնվում է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքում։ ՌՀՀԿ-ի գործարկման 1-ին համալիրի շինարարությունն ավարտվել է 1996 թվականին։ Հեռուստաաշտարակն օգտագործվում է եթերային թվային և անալոգային հեռուստատեսային և ռադիոհեռարձակման նպատակով։ Ընդգրկված է «Ռուսաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» դաշնային պետական միասնական ձեռնարկության «Կրասնոդարի երկրամասային ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կենտրոն» մասնաճյուղի կազմում[1]։

Նովոռոսիյսկի հեռուստաաշտարակ
Տեսակաշտարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոռոսիյսկ
ԲԾՄ373,5 մետր
Բարձրություն261,45 մետր
Շինանյութերկաթբետոն
Հիմնադրված է1986
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Աշխարհում բարձրությամբ 60-րդ և Ռուսաստանում 4-րդ (Օստանկինոյի՝ 540 մ, Սանկտ Պետերբուրգի՝ 326 մ և Պերմի՝ 275 մ, աշտարակներից հետո), 261,45 մ բարձրությամբ հեռուստաաշտարակը կառուցվել է Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի «Վոլչյի վորոտա» լեռնանցքում՝ ծովի մակարդակից 373,5 մետր բարձրության վրա։ Այն ազատ կանգնած երկաթբետոնե աշտարակ է, որն ապահովում է 100 կմ-ից ավելի ռադիոտեսանելիություն (ալեհավաքային համակարգերի կախոցի բարձրությունը երկրամասի հարթավայրային տարածքի մակարդակից ավելի քան 600 մետր է)։ Աշտարակի բնի երկաթբետոնե մասի քաշը ավելի քան 12000 տոննա է, ալեհավաքային մասինը՝ 300 տոննա։ Տասնինըհարկանի բնում տեղադրված են բոլոր տեխնոլոգիական սարքավորումները։ Տեխնոլոգիական համալիրի կառավարման և վերահսկման կենտրոնական սարքասրահում շուրջօրյա գտնվում է շահագործող անձնակազմը։ Աշտարակի ներքևի մասում գտնվում են այդ օբյեկտի կենսագործունեությունն ապահովող ծառայությունները[1]։

Բնակչությանը հեռուստառադիոհեռարձակման ծրագրերով ապահովելու հետ մեկտեղ (ընդունման գոտում գտնվում են Նովոռոսիյսկ, Գելենջիկ, Կրոպոտկին, Տեմրյուկ, Կրիմսկ, Աբինսկ, Կուբանի Սլավյանսկ քաղաքները և համապատասխան շրջանները՝ ավելի քան 1 մլն բնակչությամբ), Նովոռոսիյսկ քաղաքի ՌՀՀԿ-ը բջջային կապի, տեխնոլոգիական գործընթացների կառավարման, նավագնացության, նավթի և գազի տեղափոխման անվտանգության ապահովման և այլնի հեռահաղորդակցության կարևորագույն կենտրոն է[1]։

Նովոռոսիյսկ քաղաքի ՌՀՀԿ-ը աշտարակի ազատ կանգնած երկաթբետոնե բնով յուրահատուկ տեխնոլոգիաներով կառուցված օբյեկտ է. գոյություն ունի եզակի օրինակով, ինչպես նախկին ԽՍՀՄ տարածքում գտնվող բոլոր հեռուստաաշտարակները[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Исторический Новороссийск: местная телебашня бьет российские и мировые рекорды».
  2. «Abasys.Cms». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել