Նովոռոսիյսկի Ամերբեկյանի անվան քաղաքային դրամատիկական թատրոն

Նովոռոսիյսկի Ամերբեկյանի անվան քաղաքային դրամատիկական թատրոն (ռուս.՝ Новороссийский муниципальный драматический театр им. Амербекяна), թատրոն Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքում։ Մինչև 2014 թվականը թատրոնն ունեցել է սիրողական կարգավիճակ և կոչվել է Նովոռոսիյսկի ժողովրդական դրամատիկական թատրոն։

Նովոռոսիյսկի Ամերբեկյանի անվան քաղաքային դրամատիկական թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՆովոռոսիյսկ
Հիմնադրման ամսաթիվ1959
Անվանված էՎլադիմիր Ամերբեկյան
Կայքnovorosteatr.ru

Թատրոնի պատմություն խմբագրել

Թատրոնը ստեղծվել է 1959 թվականին Լենինի անվան մշակույթի և հանգստի զբոսայգու և նավահանգստի սառնարանի ակումբի սիրողական թատերական խմբակների միաձուլումով։ Այն ղեկավարել է դերասանուհի Վերա Անատոլևնա Կորչանը։ Թատրոնի առաջին բեմադրությունը եղել է «Անձնականի մասին» ներկայացումը ըստ Վ. Ի. Պիստոլենկոյի պիեսի[1]։ Մոտավորապես նույն ժամանակ Նովոռոսիյսկի կենտրոնում կառուցվել է թատերական պալատ, որը տեղավորել է մոտ 900 հանդիսատես, որում և հիմնավորվել է նոր թատերախումբը (պրոֆեսիոնալ թատերական կոլեկտիվներ քաղաքում չկային)[2][3]։ Շուտով ինքնագործ թատրոնն արժանացել է ժողովրդականի կոչման։

1960-ական թվականների կեսերին թատրոնը գլխավորել է նոր ռեժիսոր՝ Պավել Եգորովիչ Շիրշովը։ 1965 թվականին նրա բեմադրած «Հրացանով մարդը» ներկայացումը (ըստ Ն. Պոգոդինի պիեսի)[4] ՌԽՖՍՀ ժողովրդական թատրոնների երկրորդ ստուգատեսի շրջանակներում ցուցադրվել է Մոսկվայում՝ Կրեմլի թատրոնի բեմում[5]։

1967-1999 թվականներին թատրոնը ղեկավարել է պրոֆեսիոնալ ռեժիսոր Վլադիմիր Պետրովիչ Ամերբեկյանը (1929-1999)[6]։ Նրա իրավահաջորդը դարձել է դերասան և ռեժիսոր Եվգենի Կուշպելը։

2014 թվականի վերջին թատրոնը ձեռք է բերել պրոֆեսիոնալ կարգավիճակ, ինչը, ըստ թատրոնի ղեկավար Ե. Կուշպելի, հանգեցնում է համապատասխան թատերախմբի ձևավորմանը և կօգնի արագացնելու սեփական շենք ձեռք բերելու գործընթացը (ներկայիս պալատում տեղակայված է մի քանի ստեղծագործական կոլեկտիվ)[7]։

Խաղացանկ խմբագրել

  • Ու. Շեքսպիր «Կամակոր կնոջ սանձահարումը» (բեմադրող ռեժիսոր՝ Եվգենի Կուշպել), առաջնախաղը՝ հոկտեմբեր, 2008 թ.
  • Գ. Գորին «Քին Չորրորդ» (բեմադրող ռեժիսոր՝ Անատոլի Նիլով)
  • Ռացեր և Կոնստանտինով «Հարսնացուն Իմերեթիայից» (բեմադրող ռեժիսոր՝ Եվգենի Կուշպել)
  • Յ. Պոլյակով «Հոմո Էրեկտուս, կամ Կանանց փոխանակում» (բեմադրող ռեժիսոր՝ Եվգենի Կուշպել)
  • Լ. Զորին «Վարշավյան մեղեդի» (բեմադրող ռեժիսոր՝ Եվգենի Կուշպել), առաջնախաղը՝ օգոստոս, 2009 թ.
  • Ա. Մարկով «Խաղալիքներ» (բեմադրող ռեժիսոր՝ Սերգեյ Բլուդով)
  • Ռ. Կունի «Վատ տղաները» (բեմադրող ռեժիսոր՝ Սերգեյ Բլուդով), առաջնախաղը՝ հունիս, 2009 թ.
  • Գ. Գորին «Մնաս բարով, կոնֆերանսիե» (բեմադրող ռեժիսոր՝ Եվգենի Կուշպել), առաջնախաղը՝ ապրիլ, 2010 թ.
  • Մ. Լադո «Շատ պարզ պատմություն» (բեմադրող ռեժիսոր՝ Սերգեյ Բլուդով), առաջնախաղը՝ ապրիլ, 2011 թ.
  • «Տարօրինակ տիկին Սևիջը» (բեմադրող ռեժիսոր՝ Եվգենի Կուշպել), առաջնախաղը՝ դեկտեմբեր, 2011 թ.
  • Ս. Սերգիենկո «Ապակու հետևում» (բեմադրող ռեժիսոր՝ Սերգեյ Բլուդով), 2013 թ.
  • Ն. Կոլյադա «Բաբա Շանել» (բեմադրող ռեժիսոր՝ Եվգենի Կուշպել), 2014 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել