Նոնա Կարաքաշյան (ծննդյամբ՝ Ավանեսովա), փետրվարի 13, 1940(1940-02-13), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ, շախմատիստուհի, առաջին հայ կինը, որը եղել է շախմատի միջազգային մրցավար (1992), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սուրեն Աբրահամյանի սանը, Ադրբեջանի եռակի չեմպիոն (1961, 1963, 1964)։ ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի մասնակից (1959, 1963)։ Ադրբեջանական ԽՍՀ թիմի կազմում մասնակցել է ԽՍՀՄ թիմային առաջնությունների (1958, 1962)։ Կրթությամբ՝ ինժեներ[1]։

Նոնա Կարաքաշյան
Պետություն(ներ) Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվփետրվարի 13, 1940(1940-02-13) (84 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿոչումՄիջազգային մրցավար
ՖԻԴԵ համար13305611
Chesstempo համար100217
ICCF համար100217

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1940 թվականի փետրվարի 13-ին Բաքու քաղաքում[2]։

Եղել է ԽՍՀՄ «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության շախմատի ակումբի հիմնադիրն ու ավագ մարզիչը (Բաքու, 1979)։ 1991-1992 թվականներին զբաղեցրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի փոխտնօրենի պաշտոնը։

1988 թվականին Ծղալտուբո քաղաքում մասնակցել է կանանց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին։ 1994 թվականին Մոսկվայում մասնակցել է Համաշխարհային շախմատի օլիմպիադային։ Եղել է ԽՍՀՄ կանանց 51-րդ վերջին առաջնության եզրափակչի գլխավոր մրցավարը (Լվով, 1991)։

Աշխատություններ խմբագրել

  • «Тренер, на которого равнялись…» (2000), первоначально опубликована в КasparovChess.ru
  • Շախմատաին Հայաստան / «Шахматная Армения» (1983—1992), цикл статей
  • «Голос Армении» (1983—1992), ведущая шахматного раздела газеты.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. to-name.ru https://to-name.ru/teski/woman/nonna.htm. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. kakula. «13 февраля родились... . Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.

Литература խմբագրել

  • Азербайджанская Советская Социалистическая Республика // Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 10—11. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.

Արտաքին հղումներ խմբագրել