Նյուրա (հուշարձան)
«Նյուրա» (ռուս.՝ Ню́ра), գյուղացի կնոջ հուշարձան, «ժողովրդի թշնամու» կին, տեղադրված 2016 թվականին Սլանցևսկի շրջանի Զասոսիե (ռուս.՝ Засосье) գյուղում, Լենինգրադի մարզ (քանդակագործ՝ Ալեքսանդր Սպրիրիդոնով)։ Ստեղծված է գյուղի բնակիչների պատվերով և «Քաղաքացիական նախաձեռնություն» մրցանակի միջոցներով։ Մտնում է «Անմեղները» հուշարձանային համալիրի կազմի մեջ, որը նվիրված է ստալինյան բռնաճնշումների զոհերին։
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 59°05′44″ հս․ լ. 28°38′52″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | գյուղ Զասոսիե, Ռուսաստան |
ՆկարագրությունԽմբագրել
Արտաքին պատկերներ | |
---|---|
«Նյուրա» հուշարձանի պատկերը Զասոսիե գյուղի կայքում |
Հուշարձանը պատկերում է գյուղացի կնոջ, ով կանգնած է նորածինը ձեռքին, ավելի մեծ տարիքով երեխան կանգնած է նրան մոտ՝ փեշից բռնած։ Կինը նայում է հեռուն՝ ասես սպասելով ամուսնու վերադարձին[1]։
Համաձայն Զասոսիե գյուղի պաշտոնական կայքի նկարագրությանը՝
Հուշարձանը տեղադրված է գյուղի մասնավոր հատվածում. քննարկվում է տեղափոխել ընդհանուր հողի վրա, որպեսզի այն պաշտոնական կարգավիճակ ստանա[2]։
ՊատմությունԽմբագրել
2013 թվականին Զասոսիե գյուղի բնակիչների նախաձեռնությամբ ընթանում է «Անմեղները» հուշարձանային համալիրի շինարարությունը, որը նվիրված է ստալինյան բռնաճնշումների զոհերին։ 2015 թվականի հոկտեմբերի 30-ին բացվել է անմեղների հիշատակի Տունը, որտեղ պահպանվում է քաղաքացիական բանտարկյալների հիշատակի գիրքը։
2015 թվականին «Անմեղները» նախագիծը պարգևատրվել է 200 հազար ռուբլիով՝ «Քաղաքացիական նախաձեռնություն» ազգային մրցանակի «Հիշատակ» անվանակարգում (Լենինգրադի մարզի Զասոսիե գյուղում ճնշամիջոցների ենթարկված բնակիչների հիշատակը պահպանելու համար)[3][4][5]։ Որոշվեց, որ այդ միջոցներով կստեղծվի գյուղացի կնոջ հուշարձան, ում ամուսինը ճնշումների է ենթարկվել, և ով մնացել էր երեխաներին միայնակ մեծացնելու այնպիսի կանանց հետ, ովքեր նույնպես առանց ամուսինների են մնացել։ Նյուրայի նախատիպը հանդիսացել է Զասոսիե գյուղի բնակիչ Աննա Նիկոլաևնա Գալակտիոնովան, ում ամուսինը ենթարկվել է ճնշումների, և ով հետագայում՝ պատերազմի ժամանակ դարձել է կոլտնտեսության ներկայացուցիչ։ Հուշարձանի ստեղծուման նախաձեռնողների խոսքերով, 1937 թվականին Զասոսիե գյուղից ձերբակալվել է 30 տղամարդ, որից 10 տարի անց՝ 1947 թվականին, գյուղ վերադարձան միայն երեքը, այդ թվում նաև Աննա Նիկոլաևնա Գալակտիոնովայի ամուսինը[6][7]։
Հուշարձանի հեղինակը դարձավ 27-ամյա քանդակագործ և ռեստավրատոր Ալեքսանդր Սպրիրիդոնովը, ով Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արվեստի ֆակուլտետի շրջանավարտն[8] և Sculpt Art դպրոցի հիմնադիրն ու ուսուցիչն է։
Հուշարձանը բացվել է 2016 թվականի հոկտեմբերի 1-ին։ Այն տեղակայված է №5 տանը, որտեղ XX դարի սկզբին տեղակայված էր կոլտնտեսության վարչությունը։ Աննա Նիկոլաևնա Գալակտիոնովայի հուշարձանի կողքին նախատեսվում է տեղադրել նրա ամուսնու՝ Գրիգոր Գրիգորևիչ Գալակտիոնովի հուշարձանը՝ որպես ստալինյան բռնաճնշումների բոլոր զոհերի խորհրդանիշ[1]։
ԿարծիքներԽմբագրել
2016 թվականի հոկտեմբերի 10-ին, իր Պոզներ հեռուստահաղորդման թողարկման վերջում, Վլադիմիր Պոզները նշել է «Նյուրա» հուշարձանի բացման մասին, այն անվանելով «ամբողջովին հիանալի իրադարձություն»[9][10]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Куртов Артем (2016-11-02)։ «Жене врага народа. В деревне Засосье установили уникальный памятник»։ www.spb.aif.ru։ Վերցված է 2019-03-26
- ↑ «В деревне Засосье поставили памятник женам «врагов народа» Новости»։ lenoblinform.ru։ Վերցված է 2019-03-26
- ↑ «Национальная премия “Гражданская инициатива”»։ premiagi.ru։ Վերցված է 2019-03-26
- ↑ «Лауреаты Национальной премии «Гражданская инициатива» установят памятник жене «врага народа»»։ komitetgi.ru (ru-ru)։ Վերցված է 2019-03-26
- ↑ «В Москве объявили победителей премии "Гражданская инициатива"»։ Агентство социальной информации (ru-RU)։ Վերցված է 2019-03-26
- ↑ «"Нюра" в память о терроре»։ Радио Свобода (ռուսերեն)։ Վերցված է 2019-03-26
- ↑ «От Нюры до Нюрнберга»։ Новая газета - Novayagazeta.ru (ռուսերեն)։ 2016-10-10։ Վերցված է 2019-03-26
- ↑ Громов Алексей։ «Жене «врага народа» поставят памятник в Ленинградской области»։ Невские Новости (ռուսերեն)։ Վերցված է 2019-03-26
- ↑ «О деревне Засосье и памятнике русской крестьянке»։ Познер Online (ru-RU)։ Վերցված է 2019-03-26
- ↑ Первый канал (2016-10-11), Познер - Гость Сергей Шнуров. Выпуск от 10.10.2016, https://www.youtube.com/watch?v=Lq7gJqXobcE, վերցված է 2019-03-26