«Նմանակը» (ռուս.՝ Двойник ), Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկու վիպակը, որը գրվել է 1845-1846 թվականներին և առաջին անգամ հրատարակվել է 1846 թվականի փետրվարի մեկին «Отечественные записки»(«Հայրենական գրառումներ») ամսագրի երկրորդ համարում «Պարոն Գոլյադկինի արկածները»(«Приключения господина Голядкина») ենթավերնագրով:

Նմանակը
Двойник
Dvoinik.png
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրնովել
ՀեղինակՖեոդոր Դոստոևսկի
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1845
Հրատարակություն1846

Ստեղծման պատմությունԽմբագրել

Պատմվածքի միտքը և նրա գրելու սկիզբը վերաբերում են 1845 թվականին, երբ հեղինակը վերջացրեց աշխատանքը «Խեղճ մարդիկ» վեպի վրա[1]: Գոլյադկինի կերպարի հիմքում, որոշ տվյալներով, ընկած են գրող Յակով Բուտկովի առանձին բնավորության գծեր[2]:

Մինչ «Նմանակի» ավարտելը Դոստոևսկին կարդում էր առանձին գլուխները Բելինսկու խմբակի երեկոներում, որտեղ նրանք ունենում էին մեծ հաջողություն: Վիպակը դուր եկավ Տուրգենևին, հենց ինքը Բելինսկին հիացած էր[3]: Սակաըն ամբողջական տեքստի հայտնվելուց հետո վիպակը Բելինսկու խմբակում հիասթափություն առաջացրեց, և դա ստիպեց հեղինակին վերագնահատել ստեղծագործությունը[4]: Բացասական արձագանքները ստիպեցին Դոստոևսկուն մտածել վիպակի խմբագրման մասին 1846 թվականին, որը նրան հաջողվեց միայն 1866 թվականին. սկզբում խանգարեց ազատազրկումը Պետրոխեվսկու գործի համար, այնուհետև հաջորդող աքսորը: Դրանից հետո «Նմանակի» նոր տարբերակի ստեխծման աշխատանքները անընդհատ հետաձգվում էին[5]:

1846 թվականի հունվարի 24-ին գրաքննադատությունը թույլատրեց վիպակի հրատարակումը: Առաջին անգամ տպագրվել է 1846 թվականին «Отечественные записки»(«Հայրենական գրառումներ») ամսագրի երկրորդ համարում «Պարոն Գոլյադկինի արկածները»(«Приключения господина Голядкина») ենթավերնագրով[3]:

Գլխավոր հերոսներԽմբագրել

Տիտուլյար խորհրդական Յակով Պետրովիչ Գոլյադկին, մանր, միայնակ չինովնիկ, վախենում է շրջապատող մարդկանցից և զգում է գործընկերների ատելությունը, նրա «ճանաչված լինելու» ցանկությունը ավարտվում է անհարմար դրությամբ[6]: Գոլյադկինի հիմնական նախատիպը համարվում է գրող Յակով Պետրովիչ Բուտկովը[7][2]:

ՍյուժեԽմբագրել

 
Ելենա Պետրովնա Սամոկիշ-Սուդկովսկայայի նկարազարդումը, 1895 թ.

Արթնանալով մի նոյեմբերյան առավոտին ոչ մեծ պտերբուրգյան բնակարանում, տիտուլյար խորհրդական Յակով Պետրովիչ Գոլյադկինը հոգսերի մեջ է: Սկզբից ուղեվորվում է բժիշկ Կրեստյան Իվանովիչ Ռոըտենշպիցի մոտ, որի մոտ ինքն իրեն կցկտուր անվանում է համեստ, պարզունակ մարդ: Գոլյադկինին վրդովեցնում է, որ խոսակցություններ են գնում, թե նա խոստացել է ամուսնանալ գերմանուհի Կարոլինա Ավանովնայի հետ: Նա հրաժարվում է բուժումից և խոստանում է ընդունել ավելի վաղ նշանակված դեղերը: Ամբողջ օրը Գոլյադկինը տեղաշարժվում է քաղաքով: Երեկոյին մոտ գնում է պետական խորհրդականի Օլսուֆիյ Իվանովիչ Բերենդեեվի մոտ ճաշի և պարահանդեսի, որը կազմակերպված էր նրա աղջկա՝ Կլառա Օլսուֆեվնայի ծննդյան կապակցությամբ, բայց նրան ներս չեն թողնում: Գոլյադկինին խռովեցնում է, որ իր ղեկավարի զարմիկը տրամադրված է նշանվել Կլարա Օլսուֆեվնայի հետ: Յակով Պետրովիչը մտնում է հետնամուտքից և գաղտնի սողոսկում է պարասրահ, որտեղից նրան մի շարք անհարմար և վիրավորական գորխողություններից հետո դուրս են հանում փողոց:

Ձյունոտ գիշերը Գոլյադկինը մոլուցքի մեջ փախչում է բոլորից և մի քանի անգամ ճանապարհին հանդիպում է անցորդի, որը հիշեցնում է հենց իրեն: Հետևելով անծանոթին, Գոլյադկինը վերադառնում է իր բնակարան, որտեղ հայտնաբերում է, որ դա մեկ ուրիշ պարոն Գոլյադկին էր, նրա նմանակը: Հաջորդ օրը պարզվում է, որ այդ նմանակի անունը նույնպես Յակով Պետրովիչ Գոլյադկին է, և նրան ընդունել են աշխատանքի նույն բաժանմունք: Նոր Գոլյադկինը բացատրվում է ավագ Գոլյադկինի հետ նրա բնակարանում, որից հետո հերոսը համակրում է նրան: Արդեն հաջորդ օրը կրտսեր Գոլյադկինի պահվածքը փոխվում է: Աշխատելով գոհացնել ղեկավարությանը, նա իրական Գոլյադկինի աշխատանքը ներկայացնում է որպես իր աշխատանք, որից հետո մնացած չինովնիկների աչքի առաջ վիրավորում է ավագ Գոլյադկինին և չքվում է, չտալով Գոլյադկինի հնարավորություն առարկելու և բացատրվելու: Նոր Գոլյադկինին բացատրություն պահանջող նամակ գրելու փորձը չի ստացվում. նա խնդրում է խառային իմանալ տիտուլյար խորհրդական Գոլյադկինի հասցեն, բայց ծառան հաղորդում է նրան իր սեփական հասցեն:

Հաջորդ օրը Գոլյադկինը արթնանում է ցերեկվա մեկին, ուշանալով աշխատանքից: Բաժանմունքի մոտ գրագրի միջոցով փոխանցում է նամակը կրտսեր Գոլյադկինին, բայց ինքը մտնում է բաժանմունք միայն մթնշաղին: Գործընկերները վիրավորական հետաքրքրասիրությամբ նայում են նրան: Նոր Գոլյադկինի հետ զրույցը չի ստացվում նաև սրճարանում: Ավագ Գոլյադկինը գրպանում գտնում է նամակ, առավոտյան փոխանցված գրագրի կողմից, որտեղ Կլարա Օլսուֆեվնան խնդրում է փրկել ու տանել իրեն, և ժամադրում է նրան գիշերվա ժամը երկուսին: Յակով Պետրովիչը: Գոլյադկինը գնում է Բերենդեեվի մոտ սպասելու Կլարա Օլսուֆեվնայի ազդանշանին: Յակով Պետրովիչին նկատում են տան մոտ և տանում են սենյակ, որտեղ բոլորը ցավակցանքով են նայում նրան: Սենյակում հայտնվում է Կրեստյան Իվանովիչը և տանում է Յակով Պետրովիչին իր հետ: Հերոսը սարսափով նկատում է, որ դա առաջվա Կրեստյան Իվանովիչը չէ, այլ ուրիշ, սարսափելի Կրեստյան Իվանովիչն է. «Ցավոք: Նա դա շուտվանից էր արդեն կանխազգում»:

Արձագանքներ և գրախոսություններԽմբագրել

Հենց Դոստոևսկու կողմից մի քանի գլխի ընթերցումը Բելինսկու երեկոյի ընթացքում 1845 թվականին թողեց դրական ազդեցություն հավաքվածների մոտ: Դոստոևսկին այդ առիթով հիշում էր. «Բելինսկին համառորեն պնդում էր, որպեսզի ես կարդամ նրա մոտ թեկուզ երկու-երեք գլուխ այդ վիպակից... Երեկոյին, հիշում եմ, ներկա էր Իվան Սերգեևիչ Տուրգենևը, լսեց իմ կարդացածի միայն կեսը, գովեց և գնաց, ինչ որ տեղ շատ էր շտապում: Երեք կամ չորս գլուխը, որոնք ես կարդացի, Բելինսկուն անչափ դուր եկան»[8]: Դմիտրիյ Գրիգորևիչը նույնպես հաստատեց, որ Բելինսկին «տեղ-տեղ չէր կարողանում թաքցնել իր հիացմունքը», լսողների ուշադրությունը գրավելով նրա վրա, որ այդ տեսակ հոգեբանական նրբությունները կարող էր ցույց տալ միայն Դոստոևսկին[9]: Պավել Աննենկովը հիշատակում էր, որ Բելինսկիին դուր եկավ վիպակի յուրօրինակ թեման[9]: Դոստոևսկուն համակրող Բելինսկին «Պետերբուրգյան հավաքածու»-ի («Петербургский сборник») վերաբերյալ գրախոսության մեջ անվանեց «Նմանակը» այնպիսի ստեղծագործություն, որով «շատերի համար կլիներ փառավոր և փայլուն անգամ ավարտել իր գրական ասպարեզը»[9]:

Սակայն 1846 թվականի փետրվարի 1-ի առաջին ամբողջական տպագրությունից հետո «Отечественные записки»(«Հայրենական գրառումներ») ամսագրի երկրորդ համարում, Բելինսկու և նրա խմբակի մարդկանց կարծիքը փոխվեց: Վիպակը հիասթափություն առաջացրեց: Քննադատները անվանեցին ստեղծագործությունը ձանձրալի և չափից շատ ձգձգված: Այդ առիթով Դոստոևսկին գրել է իր եղբորը. «Բելինսկին և բոլորը դժգոհ են ինձնից Գոլյադկինի համար...Բայց ինչն է ամենածիծաղելին, որ բոլորը բարկանում են իմ վրա ձգձգվածության համար և բոլորը մեկ առ մեկ գլուխները կորցրած ընթերցում են և վերընթերցում են գլուխները կորցրած...Միտքը, որ ես հուսախաբ եմ արել և փչացրել եմ բանը, որը կարող էր դառնալ վեհ գործ, սպանում էր ինձ: Ինձ Գոլյադկինը զզվելի է դարձել»[4]:Չնայած դրան, ցույց տալով բացասական արձագանք վիպակին, Բելինսկին 1846 թվականի փետրվարին և մարտին կրկնեց սկզբնական դրական գնահատականը: Ձգձգվախությունը քննադատը բացատրեց երիտասարդ և անփորձ հեղինակի «հարստությամբ» և «անչափ բեղունությամբ», որն ունի հսկա տաղանդ: Գլխավոր հերոսի լեզուն և հասկացությունները բացատրում էր որպես Դոստոևսկու հեղինակային յուրաձևություն, իսկ չափից շատ կրկնությունները և գործող անձանց խոսքի նմանությունը, Բելինսկու կարծիքով, չի խանգարի նրա ամբողջական ընթերցմանը[10]:

Վիպակի կտրուկ բացասական գնահատականով հանդես եկավ 1840-ական թվականների հետադիմական և սլավոնաֆիլ քննադատությունը: Լեոպոլդ Բրանտը իր փետրվարի 28-ին «Հյուսիսային մեղու»(«Северная пчела») թերթում տպագրված արձագանքում, անվանեց տվյալ ստեղծագործությունը բազմաբառ, գլխավոր հերոսի «անվերջ ձգձգված» և «մահացու հոգնեցնող» ձանձրալի արկածների շարադրանք: Քննադատը նշում է ստեղծագործության խորության բացակայությունը, Գոլյադկինի բացարձակ ոչ ծիծաղելի վրիպումները, որոնք հեղինակը փորձում էր ներկայացնել որպես ծիծաղելի[11]: «Մոսկվիտյանին» ամսագրում տպագրվեց Ստեփան Շվիրյովի բացասական արձագանքը, որտեղ գրական քննադատը վրդովված էր վիպակի չափից դուրս նմանությամբ Գոգոլի ստեղծագործությունների հետ և համեմատեց «Նմանակին» «յուղոտ ճաշից հետո ձանձրալի սարսափի» հետ: Չնայած դրան Շվիրյովը մատնանշում է Դոստոևսկու «դիտորդի տաղանդը» և «պատվախնդրության իշխանությունը մարդու նկատմամբ» մտքի առկայությունը[12]: Կոնստանտին Ակսակովը «1847 թվականի մոսկովյան գրական և գիտական հավաքածու»-ում(«Московский литературный и ученый сборник на 1847 год») անվանել է Դոստոևսկուն Գոգոլի վառ ընդօրինակող, որը անցել է ընդօրինակման և փոխառման միջև ընկած սահմանը: Քննադատի կարծիքով, նման վիպակի հեղինակը չունի «պոետիկ տաղանդ»[13]: Ապոլոն Գրիգորևը տեսավ վիպակում «մանրոգի անձի» վերին աստիճանի պատկերում, որի համար նա դատապարտում էր 1840-ական թվականների «նատուրալ դպրոցի» հեղինակներին: 1847 թվականի մարտին «Մոսկովյան քաղաքային թռուցիկ»(«Московский городской листок») թերթում անվանեց «Նմանակը» «ախտաբանական, թերապևտիկ, բայց ոչ մի գրամ գրականական» ստեղծագործություն, մատնանշելով հեղինակի չափից դուրս ներթափանցումը չինովնիկների կյանքի մեջ[14]: «Ժողովրդական լուսավորության նախարարության ամսագրում»(«Журнале Министерства народного просвещения») «Նմանակի» գործող անձանց զրույցները անվանվել են «անտանելի կրթված ընթերցեղների միջավայրի համար»[15]:

Ի պատասխան բացասական արձագանքների Բելինսկին «Հայացք 1846 թվականի ռուս գրականությանը»(«Взгляд на русскую литературу 1846 года») հոդվածում նորից կրկնեց Դոստոևսկու ահռելի տաղանդի մասին միտքը, նրա նշանակալի գեղարվեստական վարպետությունը, «Նմանակի» «խելքի և իսկության անհունությունը»: Հաջողության բացակայությունը հանրության մեջ քննադատը բացատրում է գրողի տաղանդը գրագետ տնօրինելու անկարողությունով: Բելինսկու կարծիքով, հարկավոր էր կրճատել վիպակը մեկ երրորդը, դրանով նվազեցնելով «ֆանտաստիկ կոլորիտը»[15]: Վալերան Մայկովը «Հայրենական գրառումներ»(«Отечественные записки») ամսագրի «Ինչ ոչ բան ռուս գրականության մասին 1846 թվականին»(«Нечто о русской литературе в 1846 году») հոդվածում բարձր է գնահատել վիպակի սոցիալական և բարոյահոգեբանական պրոբլեմատիկան, որը պատկերում է «հոգու անատոմիան, մահացող բարեկարգ հասարակության մեջ մասնավոր հետաքրքրությունների անջատվածության գիտակցման պատճառով»: Քննադատի կարծիքով, հենց այդ անջատվածությունով են պայմանավորված Գոլյադկինի վախերը և նրա սոցիալապես անպաշտպանվածության զգացումը: Մայկովը դրական է գնահատել Դոստոևսկու մարդկային հոգիներ ներթափանցելու կարողությունը[16]:

Գրականության ազդեցությունը վիպակի վրաԽմբագրել

Ինչպես ուրիշ Դոստոևսկու վաղ ստեղծագործություններում, Նմանակում նկատելի է Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունների ազդեցությունը, հատկապես նրա «Պետերբուրգյան վիպակների»(«Петербургские повести»): Դա արդեն նկատվում է առանձին գործող անձանց անուններում, այնպիսին ինչպիսին Պետրուշկա, կամ Կարոլինա Իվանովնա; թաքնված նշանակությամբ անունների ստեղծման մեջ. Գոլյադկինի ազգանունը առաջացել է «գոլ»(«голь»)բառից, որը նշանակում է աղքատություն, իշխանուհի Չեվչեխանովայի ազգանունը հատուկ արված է հեղինակի կողմից անբարեհունչ[17]:

Ստեղծագործության սյուժեի վրա նշանակալի չափով ազդել է «Խենթի գրությունները»(«Записки сумасшедшего»), իսկ գլխավոր հերոսի բախման մտքի վրա իր նմանակի հետ՝ «Քիթը»(«Нос») վիպակը: Վիպակի առանձին հատվածներում նույնպես նկատվում է Գոգոլի ուրիշ ստեղծագործություններ հետ կապը: Այդպիսով, Գոլյադկինի և Պետրուշկայի երկխոսությունը հղում է կատարում դեպի «Նշանդրեք» («Женитьба»), իսկ Բերենդեեվի պարահանդեսը՝ «Մեռած հոգիներ» («Мёртвые души»): Վիպակի գլխավոր հերոսը իր պահվածքով և սովորություններով հիշեցնում է գոգոլյան չինովնիկներին: Շրջապատող աշխարհի մասին գիտելիքները Յակով Պետրովիչը ստանում է Օսիպ Սենկովսկիյի «Ընթերցման համար գրադարան»(«Библиотека для чтения») և Ֆադեյ Բուլգարինի «Հյուսիսայի մեղու»(«Северная пчела») ամսագրերից: Ընդ որում Դոստոևսկին, հետևելով Գոգոլին, միաժամանակ պատկերում է իր հերոսի հոգեկան աշխարհը և անում է երգիծական հարձակումներ դեպի Սենկովսկին և Բուլգարինը[17]: Ի տարբերություն Գոգոլի ստեղծագործությունների, Դոստոևսկու վիպակի իրադարձությունները ավելի դինամիկ են, իսկ գործողությունները, ընդհանուր առմամբ, ուղղված են դեպի ողբերգական-ֆանտաստիկ պլան, միաժամանակ տեղի ունենալով ինչպես իրական Պետերբուրգում, այնպես էլ գլխավոր հերոսի գրգռված երևակայության մեջ[18]:

Չինովնիկների աշխարհում մարդու դիմազրկման և երկվության մոտիվները վիպակում կարող էին ներշնչված լինեն Դոստոևսկուն Էրնեստ Գոֆմանի «Սատանայի էլիկսիրները»(«Эликсиры сатаны») վեպի և Էդգար Պոյի «Վիլյամ Վիլսոն» պատմվածքի կողմից[19][20]: Երկվության թեմայի վրա ռուս գրողների շարքից աշխատել են Անտոնիյ Պոգորելսկին իր 1828 թվականի «Նմանակը, կամ Իմ երեկոները Մալորոսիայում»(«Двойник, или Мои вечера в Малороссии») հավաքածուում, և Ալեկսանդր Վելտմանը իր 1838 թվականի «Սիրտը և միտքը»(«Сердце и думка») վեպում[2]:

«Քուրջ մարդու» ողբերգական համադրությունը «Նմանակում», որը վերաբերում է ծեծված և նվաստացած մարդու ճակատագրին, հայտնված Դոստոևսկու մոտ դեռ «Խեղճ մարդկանց» մեջ, Ֆրիդլենդերի կարծիքով, կարող էր հայտնվել Իվան Լաժեչնիկովի «Սառցե տուն»(«Ледяной дом») վեպից, որտեղ այդպես էր անվանված գործող անձանցից մեկը: Դոստոևսկին բարձր էր գնահատում այդ վեպը, ինչպես նաև նրա հեղինակին[18]:

Գեղարվեստական յուրահատկություններԽմբագրել

ԵրկվությունԽմբագրել

Բացի ռուսական և արտասահմանյան հեղինաների ազդեցությունը, երկվության մոտիվի մշակման պատճառ կարող էին հանդիսանալ նաև Դոստոևսկու սեփական ապրումները, որոնք նա զգում էր մանկությունից. լսողական հալյուցինացիաներ, վախեր, տեսիլքներ[19]:

Հետագայում նմանակները հայտնվում են Դոստոևսկու տարբեր ստեղծագործություններում, սկսած «Գրություններ ընդհատակից»(«Записки из подполья») և վերջացրած «Կարամազով եղբայրներով»(«Братья Карамазовы»)[9]:

Ազդեցություն և ադապտացիաներԽմբագրել

Վիպակի մոտիվները զարգացան մոդերնիզմի գրականության մեջ՝ Անդրեյ Բելիյ «Պատմվածք № 2»(«Рассказ № 2»), Վ. Նաբոկով «Լրտես»(«Соглядатай»): Երկվության մասին հանրահայտ «Դոկտոր Ջեկիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմություն»(«Странная история доктора Джекила и мистера Хайда») վիպակի հեղինակը բացահայտ հիանում էի Դոստոևսկով և ընդօրինակում էր նրան[21]: Բերնարդո Բերտոլուչին օգտագործել է «Նմանակի» առանձին մոտիվները 1968 թվականի «Խաղընկեր»(«Партнёр») ֆիլմում: Դոստոևսկու վիպակի ազդեցությունը խոստովանում է նաև Սկոտ Կոզարը, որը հանդիսսանում է «Մեքենավար»(«Машинист») ֆիլմի սցենարիստը:

1964 թվականին էկրան բարձրացավ հարավսլավական «Թշնամի»(«Враг») ֆիլմը, ռեժիսոր Ժիվոին Պավլովիչ, «Նմանակ» վիպակի մոտիվներով[22]:

ԽՍՀՄ-ում վիպակը էկրանավորվել է միայն հեռուստաբեմադրության տեսքով: Դրանից հետո Ռուսաստանի ռադիոն պատրաստեց աուդիոգիրք, որտեղ վիպակի խիստ կրճատված տեքստը կարդում է Սերգեյ Գարմաշը: 1997 թվականին ռեժիսոր Ռոման Պոլանսկին սկսեց վիպակի էկրանավորումը, բայց ծրագիրը ստիպված դադարեցին, քանի որ նկարահանման հրապարակը լքեց գլխավոր հերոսի դերակատարը՝ Ջոն Տրավոլտան[23]:

2013 ովականի սեպտեմբերի 7-ին միջազգային վարձույթ դուրս եկավ Ռիչարդ Այոադի «Նմանակ» ֆիլմը, նկարահանված վիպակի մոտիվներով:Գլխավոր դերը կատարեց Ջեսսի Այզենբերգը:

ԳրականությունԽմբագրել

  • Альтман М. С. Достоевский. По вехам имен. — Саратов: Издательство Саратовского университета, 1975. — 280 с.
  • Накамура К. Словарь персонажей произведений Ф. М. Достоевского. — Санкт-Петербург: Гиперион, 2011. — 400 с. — ISBN 978-5-89332-178-4
  • Фридлендер Г. М. Примечания // Ф. М. Достоевский. Полное собрание сочинений в тридцати томах / под ред. Г. М. Фридлендера. — Ленинград: Наука, 1972. — Т. 1. — 520 с. — 200 000 экз.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել