Նինա Պետուշկովա (ռուս.՝ Нина Валерьевна Петушкова , մայիսի 18, 1992(1992-05-18), Կիև, Ուկրաինա). ռուս գեղասահորդուհի, հանդես է եկել մենասահքում։ 2008 թվականի Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր։ 2009-2010 մրցաշրջանից հետո ավարտել է սիրողական կարիերան։

Նինա Պետուշկովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Нина Валерьевна Петушкова
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝ Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 18, 1992(1992-05-18) (31 տարեկան)
Ծննդավայր՝Կիև, Ուկրաինա

Կարիերա խմբագրել

2008 թվականին Ռուսաստանի առաջնությունում գրավել է երկրորդ հորիզոնականը, ինչ շնորհիվ էլ մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, որտեղ 17-րդն էր։

2008-2009 մրցաշրջանում Ռուսաստանի Գրան-Պրի «Cup of Russia»-ում անհաջող հանդես եկավ և զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը։ 2009 թվականի Ռուսաստանի առաջնությունում չորրորդն էր։ Քանի որ 2009 թվականի Եվրոպայի առաջնություններում կանանց մենասահքում Ռուսաստանն ուներ երկու տեղ, իսկ ոսկի և արծաթ նվաճած Ադելինա Սոտնիկովան և Ելիզավետա Տուկտամիշևան տարիքի պատճառով չէին կարող մասնակցել, ապա, ըստ մարզական սկզբունքի, Հելսինկիում երկիրը պետք է ներկայացներ Նինան։ Սակայն Գեղասահքի ֆեդերացիայի մարզչական խորհուրդը որոշում է, որ Եվրոպայի առաջնություն է գնում Ալյոնա Լեոնովան[1]։ 2009 թվականին պատանիների կարգում Ռուսաստանի առաջնությանը Նինան ձախողեց` զբաղեցնելով միայն 18-րդ հորիզոնականը։ Այսպիսոն, նա չի ընտրվում մասնակցելու պատանիների կարգում Աշխարհի առաջնությանը։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

Մրցումներ/Մրցաշրջան 2005—2006 2006—2007 2007—2008 2008—2009 2009—2010
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 17
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 11 9 2 4 14
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն պատանիների կարգում 18[2]
Գրան-Պրի փուլեր. Cup of Russia 6 10

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Стал известен состав сборной России на ЧЕ по фигурному катанию и Универсиаду-2009». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
  2. Результаты Первенства России среди юниоров по фигурному катанию на коньках. г. Саранск,РЛДС 28-31 января 2009 г. Արխիվացված 2009-02-06 archive.today