Նինա Հեմմինգսոն

շվեդ ծաղրանկարիչ

Նինա Հեմմինգսոն (շվեդ.՝ Nina Hemmingsson, նոյեմբերի 30, 1971(1971-11-30), Ուփսալա, Շվեդիա), շվեդ նկարչուհի, ծաղրանկարիչ։

Նինա Հեմմինգսոն
Ծնվել էնոյեմբերի 30, 1971(1971-11-30) (52 տարեկան)
ԾննդավայրՈւփսալա, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունԹրոնհեյմի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունկոմիքսների արտիստ և կոմիքսների հեղինակ
Պարգևներ
ստորագրություն
Изображение автографа
 Nina Hemmingsson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նինա Հեմմինգսոնը ծնվել է 1971 թվականի նոյեմբերի 30-ին Ուփսալայում։ Գեղարվեստական կրթություն ստացել է Թրոնհեյմի Kunstakademien արվեստի ակադեմիայում։ Բնակվում է Ստոկհոլմի Ասպուդդեն համայնքում[1]։

Որպես նկարիչ՝ Նինա Հեմմինգսոնը նկարում է կոմիքսների շարք, հաճախ քաղաքական և հասարակական քննադատությամբ։ Հեմմինգսոնի առաջին աշխատանքը Bäst я början («Լավագույնը սկզբում») գիրքն է։ Նրա ստեղծագործությունները լույս են տեսել շվեդական Galago և Bang ամսագրերում, Ուփսալայի քաղաքի «Էրգո» (Ergo) ուսանողական թերթում[2], Աֆտոնբլադետ (Aftonbladet) թերթում և այլն։

Մասնակցել է Ruin գրքի ստեղծման աշխատանքներին Hjälp! («Օգնություն») նկարներով, Jag är din flickvän nu («Ես քո աղջնակն եմ») և Demoner — ett bestiarium («Հրեշներ»)[3]։ 2010 թվականին Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորյայի և Դանիելի ամուսնությունից առաջ ստեղծել է "Prinsessan & Gemålen" հակա-արքայական նկարների շարք[4]։

Ստեղծագործություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «På djupet: Nina Hemmingsson». Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  2. «Riksteatern gör pjäs av Sara Granérs, Nanna Johanssons och Nina Hemmingssons serier. - Galago». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  3. «Demoner av Harry Roos & Nina Hemmingsson». Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  4. «Prinsessan & Gemålen». Aftonbladet. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Հեմմինգսոն» հոդվածին։