Նիկոլաս Մելամեդ Ռիբաուդո (իսպ.՝ Nicolás Melamed Ribaudo, ապրիլի 11, 2001(2001-04-11)[1], Կաստելդեֆելս), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս իսպանական «Էսպանյոլի» կազմում։

Նիկո Մելամեդ
իսպ.՝ Nicolás Melamed Ribaudo
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Նիկոլաս Մելամեդ Ռիբաուդո
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 11, 2001(2001-04-11)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Կաստելդեֆելս, Իսպանիա
Հասակ 173 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Էսպանյոլ
Համար 23
Պատանեկան կարիերա
2013-2019 Իսպանիա Էսպանյոլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2019-ներկա Իսպանիա Էսպանյոլ B 39 (9)
2019-ներկա Իսպանիա Էսպանյոլ 7 (1)
Ազգային հավաքական
2020Իսպանիա Իսպանիա Մ19 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 4, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ փետրվարի 26, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Նիկոն միացել է «Էսպանյոլի» մանկապատանեկան թիմին 2013 թվականին՝ «Կորնելա» և «Ատլետիկ «Վիլաֆրանսա» ակումբներում հանդես գալուց հետո[2][3]։ «Էսպանյոլի» երիտասարդական թիմում նա իր դեբյուտը նշել է 2019 թվականի փետրվարի 17-ին Սեգունդա B-ի շրջանակներում կայացած «Էխեա»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով[4]։

Մելամեդը 2019 թվականի աբրիլի 29-ին երկարաձգել է թիմի հետ գործող պայմանագիրը մինչև 2023 թվականը[5]։ 2019 թվականի մայիսի 5-ին նա գոլի հեղինակ է դարձել իր նախկին թիմի՝ «Կորնելայի» դեմ խաղում։

Թիմի հիմնական կազմում իսպանացի ֆուտբոլիստը իր դեբյուտային հանդիպումը անցկացրել է 2019 թվականի օգոստոսի 15-ին՝ փոխարինման դուրս գալով Եվրոպա Լիգայի շրջանակներում կայացած «Լյուցերն»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով՝ իսպանական թիմի հաղթանակով[6]։

Անձնական կյանք խմբագրել

Մելամեդը ծնվել է Իսպանիայում, սակայն կիսով չափ արգենտինացի է։ Նրա մոր հայրը՝ Ֆելիպե Ռիբաուդոն արգենտիանցի ֆուտբոլիստ էր, որը հանդես է եկել «Էստուդիանտես»-ի կազմում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Nicolás Melamed Ribaudo, NICO» (իսպաներեն). Fútbol Base Català. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  3. «La cantera del RCD Espanyol se refuerza más que nunca» [The youth setup of RCD Espanyol bolster themselves more than ever] (իսպաներեն). Fútbol Base Català. 2013 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  4. «Sis debuts a Segona Divisió B» [Six debuts in Segunda División B] (կատալաներեն). RCD Espanyol. 2019 թ․ փետրվարի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «Melamed, renovado» [Melamed, renewed] (իսպաներեն). RCD Espanyol. 2019 թ․ ապրիլի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  6. «Wu Lei, el debutante Campuzano y la cantera arrasan a la morriña» [Wu Lei, the debutant Campuzano and the cantera wash away the homesickness] (իսպաներեն). Diario AS. 2019 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  7. «Nico Melamed, el primer perico codiciado de la Generación Z». AS.com. 2020 թ․ մարտի 30.

Արտաքին հղումներ խմբագրել