Նիկողայոս Բունիաթյան փողոց (Երևան)
փողոց Երևանում
Նիկողայոս Բունիաթյան փողոց, փողոց Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթ թաղամասում։ Անվանվել է ի պատիվ հայ ճարտարապետ, պրոֆեսոր, Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի։
Նիկողայոս Բունիաթյան փողոց | |
---|---|
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Շենգավիթ վարչական շրջան |
Սկիզբ | Գետառ գետի վրայի կամուրջ |
Ավարտ | Արշակունյաց պողոտա |
Անվանվել է ի պատիվ | Նիկողայոս Բունիաթյան |
Տվյալներ
խմբագրելՍկսվում է Գետառ գետի վրայի փոքրիկ կամրջից և հատվում Կաշեգործների, Լազոյի (նաև Լազոյի նրբանցքի), Կարա-Մուրզայի փողոցների և քաղաքային նշանակություն ունեցող Արշակունյաց պողոտայի հետ։