Նիկոլաս Գորոբցով

արգենտինացի ֆուտբոլիստ

Նիկոլաս Մարտին Գորոբցով (իսպ.՝ Nicolás Martín Gorobsov, նոյեմբերի 25, 1989(1989-11-25)[1][2][3], Սան Պեդրո, Բուենոս Այրես, Արգենտինա[4]), ռուսական ծագմամբ արգենտինա-իտալացի ֆուտբոլիստ[5]։ Հիմնականում հանդես է գալիս կիսապաշտպանի դիրքում, սակայն իրեն լավ է դրսևորում ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության գծում։

Նիկոլաս Գորոբցով
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 25, 1989(1989-11-25)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Սան Պեդրո, Բուենոս Այրես, Արգենտինա[4]
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
2005—2008 Իտալիա Վիչենցա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2009 Իտալիա Վիչենցա 16 (0)
2009-2014 Իտալիա Տորինո 15 (0)
2010-2011  Իտալիա Չեզենա 1 (0)
2011-2012  Ռումինիա Տիմիշոարա 12 (2)
2013  Իտալիա Նոչերինա 10 (0)
2013-2014  Ռումինիա Պոլի (Տոմիշոարա) 24 (2)
2014-2016 Ռումինիա Տիրգու Մուրեշ 57 (4)
2016-2017 Իսրայել Հապոել (Թել Ավիվ) 5 (0)
2017 Ռումինիա Տիրգու Մուրեշ 11 (1)
2018— Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայամի Յունայթեդ 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վաղ կյանք խմբագրել

Նիկոլաս Գորոբցովը ծնվել է Սան Պեդրոյում (Բուենոս Այրեսից հյուսիս), որտեղ ապրել է մինչև 14 տարեկան հասակը, երբ նրա ընտանիքը ճգնաժամի պատճառով տեղափոխվել է Իտալիա[6][7]։ Ունի երկակի քաղաքացիություն՝ իտալական և արգենտինական[8]։ Նրա նախապապը ծնվել է Քիշնևում և ունեցել է ռուսական ծագում[5]։

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ տարիներ / «Վիչենցա» խմբագրել

Նիկոլաս Գորոբցովն իր կարիերան սկսել է հարձակվողի դիրքում[9], սակայն հետո տեղափոխվել է դաշտի կենտրոնին մոտ։ 2007/08 մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման «Վիչենցայի» երիտասարդական թիմի կազմում և խփել երկու գոլ, ինչպես նաև մեծահասակների թիմի կազմում մասնակցել մեկ խաղի Սերիա Բ-ում։ Ընդգրկվելով հիմնական թիմում 2008/09 մրցաշրջանից առաջ՝ անմիջապես աչքի է ընկել՝ մասնակցելով 15 խաղի և ձեռք բերելով խոստումնալից ֆուտբոլիստի համբավ[8]։

«Տորինո» և վարձավճարներ խմբագրել

2009 թվականի ամռանը «Տորինոն» գնել է խաղացողի պայմանգրի կեսը 800 հազար եվրոյով[10] (100 հազար եվրո և Սաշա Բելանովիչի տրանսֆերը[11])։ 2010 թվականի օգոստոսին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Չեզենա»։ 2011 թվականի սեպտեմբերի 5-ին կրկին վարձավճարով տեղափոխվել է ռումինական «Տիմիշոարա»[12]։ 2012 թվականի հունիսին «Տորինոն» գնել է ֆուտբոլիստին, ընդ որում՝ բոլորովին անվճար[13]։ Գորոբցովը համարվել է ավելորդ թիմում և ոչ մի անգամ չի ընդգրվել թիմի մեկնարկային կազմում։ 2013 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվել է Սերիա C1-ի «Նոչերինա» ակումբ[14][15]։ 2013 թվականի հուլիսին խաղացողով հետաքրքրվել է Մոսկվայի «ԼոկոմոտիվըW, որը պատրաստ է եղել նրա հետ կնքել քառամյա պայմանագիր[16], սակայն գործարքը չի կայացել։ 2013 թվականի հուլիսի 25-ին Գորոբցովը պայմանագիր է կնքել ռումինական «Պոլի» (Տոմիշոարա) ակումբի հետ, որը համարվում է «Պոլիտեխնիկի» (Տոմիշոարա) լուծարված թիմի իրավահաջորդը[17]։

«Տիրգու Մուրեշ» խմբագրել

2014 թվականի հուլիսին Գորոբցովը հեռացել է «Տորինոյից» ու ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Տիրգու Մուրեշ»[18]։ Արդյունքում նրա թիմն առաջնությունում գրավել է երկրորդ տեղը և իրավունք ստացել մասնակցել Ռումինիայի սուպերգավաթի խաղարկությանը 2015 թվականին, որտեղ խաղացել է Բուխարեստի «Ստյաուա» ակումբի դեմ և հաղթել 1։0 հաշվով[19]։ Ընդհանուր առմամբ «կարմրակապույտների» կազմում մասնակցել է 67 խաղի և խփել 6 գոլ։

«Հապոել» խմբագրել

2016 թվականի հունիսին Գորոբցովը եռամյա պայմանագիր է կնքել Թել Ավիվի «Հապոել» ակումբի հետ, որը հանդես էր գալիս Իսրայելի առաջնությունում[20]։

Անձնական կյանք խմբագրել

Ֆուտբոլից բացի հետաքրքրվում է մեքենաներով ու դաջվածքներով։ Նրա ձեռքի վրա գրված են իր ընտանիքի բոլոր անդամների անունները[21]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Տիմիշոարա»
  • Ռումինիայի երկրորդ լիգայի հաղթող - 2011/12
«Տիրգու Մուրեշ»
  • Ռումինիայի սուպերգավաթի խաղարկության հաղթող - 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. 5,0 5,1 «Nicolas Gorobsov spune 'da' Nationalei Moldovei. Jucatorul argentinian asteapta doar rezolvarea problemelor legate de acte» [Nicolás Gorobsov says "yes" to the National Team of Moldova. The Argentine player is only waiting for the solving of the legal documents issues] (Romanian). Opinia Timișoarei. 2013 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Gorobsov si presenta» [Gorobsov presents himself] (Italian). Toro News. 2009 թ․ հուլիսի 10. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Argentiniano-italo-moldoveanul! Povestea incredibilă a lui Gorobsov» [The Argentine-Italian-Moldavian! Gorobsov's incredible story] (Romanian). Liga2.ro. 2011 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. 8,0 8,1 «Gorobsov l'emigrante: "Ho il cuore argentino senza cabeza loca"» (Italian). La Stampa. 2009 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Gorobsov si presenta» (Italian). toronews.net. 2009 թ․ հուլիսի 10. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Vicenza Calcio SpA Report and Accounts on 30 June 2011 (իտալ.)
  11. Vicenza Calcio SpA Report and Accounts on 30 June 2010 (իտալ.)
  12. «Gorobsov al Timisoara» [Gorobsov to Timisoara] (Italian). Torino FC. 2011 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «COMPARTECIPAZIONI: TUTTE LE OPERAZIONI» [PLAYER SHARINGS: ALL TRANSACTIONS] (Italian). Vicenza Calcio. 2012 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «UFFICIALE: Torino, Gorobsov passa alla Nocerina» [OFFICIAL: Torino, Gorobsov loaned to Nocerina] (Italian). TuttoMercatoWeb. 2013 թ․ հունվարի 4. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «I movimenti di mercato di oggi» [Today's transfer market moves] (Italian). Torino F.C. 2013 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. Полузащитник «Торино» Горобцов может оказаться в «Локомотиве»
  17. «Gorobsov al Timisoara» [Gorobsov to Timișoara] (Italian). Torino F.C. 2013 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Nicolas Gorobsov a semnat cu ASA Targu-Mures» [Nicolás Gorobsov signed with ASA Târgu Mureș] (Romanian). RomanianSoccer. 2014 թ․ հուլիսի 26. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Dan Petrescu wins trophy in first game in charge of Targu Mures – then resigns». The Guardian. 2015 թ․ հուլիսի 9. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  20. Hapoel Tel Aviv Football Club contrató al sampedrino Nicolás Gorobsov
  21. «El e VEDETA ORASULUI cand iese cu masina pe strada! Cum face senzatie Gorobsov de la ASA in afara terenului» [He is the CITY'S STAR when he gets his car out for a ride! How ASA's Gorobsov makes sensation outside the field]. Sport.ro. 2015. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել