Նիկոլաս Բրիան Ասևեդո Տաբարես (անգլ. Nicolás Brian Acevedo Tabárez, ապրիլի 14, 1999(1999-04-14), Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայական ֆուտբոլիստ, կիսապաշտպան «Լիվերպուլ(Մոնտեվիդեո)» խմբի և Ուրուգվայի մինչև 20 տարեկանների թիմում։

Նիկոլաս Ասևեդո
Քաղաքացիությունը  Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 14, 1999(1999-04-14) (25 տարեկան)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 1,73 մետր
Դիրք կիսապաշտպան

Ակումբի կարիերան խմբագրել

Եղել է «Լիվերպուլ» ֆուտբոլային ակադեմիայի սան։ 2018 թվականի հոկտեմբերի 14 առաջին ելույթը կատարել է «Լիվերպուլի» հիմնական կազմում ընդդեմ «Դեֆեսոր սպորտինգ» թիմի[1]:. 2019 թվականի հունվարին բրիտանական Daily Mirror թերթը տեղեկացնում էր Ասևեդոյի հանդեպ հետաքրքրությունը «Լիվերպուլ», «Մանչեստր Յունայթեդ», «Նորվիչ Սիթի» անգլիական և «Ուդինեզե» իտալական թիմերի կողմից[2]:.

Կարիերան ազգային հավաքականում խմբագրել

2019 թվականի սկզբին մասնակցել է Ուրուգվայի մինչև 20 տարեկանների թիմին և մասնակցել Հարավային Ամերիկայի չեմպիոնատին։ Մրցաշարում անցկացրել է 9 հանդիպում, բոլորը որպես պաշտպանողական ոճի կիսապաշտպան։ Հունվարի 30-ին խփել է իր առաջին գոլը ընդդեմ Վենեսուելայի հավաքականի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Liverpool vs. Defensor Sporting - 14 October 2018» (անգլերեն). Soccerway.com.
  2. Richards, Alex (2019 թ․ հունվարի 24). «Liverpool and Man Utd lead transfer chase for Uruguay starlet Nicolas Acevedo» (անգլերեն). The Mirror.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաս Ասևեդո» հոդվածին։