Նիկոլայ Ջավադյան

հայ բժիշկ, սրտաբան

Նիկոլայ Սարգսի Ջավադյան (հուլիսի 5, 1913(1913-07-05), Շաքիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ - ապրիլի 15, 2003(2003-04-15), Մոսկվա, Ռուսաստան), հայ բժիշկ, սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր (1961): ԽՍՀՄ-ում փորձարարական էլեկտրաֆիզիոլոգիայի հիմնադիրներից։

Նիկոլայ Ջավադյան
Ծնվել էհուլիսի 5, 1913(1913-07-05)
ԾննդավայրՇաքիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ
Մահացել էապրիլի 15, 2003(2003-04-15) (89 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1937)
Մասնագիտությունսրտաբան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1957)

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Ջավադյանը ծնվել է 1913 թվականի հուլիսի 5-ին Դաշբուլաղ (Ադրբեջանի Շաքիի շրջան) գյուղում։ 1937 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1946-1967 թվականներին աշխատել է Մոսկվայի արյունաբանության և արյան փոխներարկման կենտրոնում, միաժամանակ՝ Մոսկվայի 2-րդ պետական բժշկական ինստիտուտներում, 1967-1975 թվականներին՝ Երևանի ճառագայթակենսաբանության բաժանմունքի ախտաբանության ֆիզիոլոգիայի լաբորատորիայի, 1975-1979 թվականներին՝ ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի Կլինիկական և փորձարարական վիրաբուժության ինստիտուտի հայկական մասնաճյուղի փորձարարական բաժնի վարիչ։ Եղել է ԽՍՀՄ-ում փորձարարական էլեկտրաֆիզիոլոգիայի հիմնադիրներից։ 1950-1961 թվականներին եղել է Մոսկվայի գլխավոր սրտաբանը[1]։

Աշխատանքները վերաբերում են սրտի հանկարծակի կանգի ժամանակ էլեկտրախթանման միջոցով սրտի վերակենդանացմանը և խանգարված ռիթմի վերականգնմանը (ԽՍՀՄ-ում առաջին անգամ)։ Ստեղծել է սրտի էլեկտրախթանման սարք։ ՀՀ-ում առաջինն է ներդրել ստամոքսաղիքային համակարգի, միզապարկի, ստորին վերջույթների (անոթային ախտահարումների դեպքում) թուլության (ատոնիա) էլեկտրախթանումով բուժման եղանակը[1]։

Մահացել է 2003 թվականի ապրիլի 15-ին, Մոսկվայում։

Երկեր խմբագրել

  • Աղիքների էլեկտրախթանման ֆիզիոլոգիական հիմնավորումը և կլինիկական կիրառումը ետվիրահատական պարեզների ժամանակ (Физиологическое обоснование электростимуляции кишечника и клиническое применение при послеоперационных парезах), Երևան։ Հայկական ՍՍՀ ԳԱ, 1986 (համահեղինակ)[2]։

Գրականություն խմբագրել

  • Айриян А. П. Армянские учёные-медики // Ер., 1998 - ISBN 99930-1-001-7.
  • Памяти Николая Саркисовича Джавадяна : биография отдельного лица // Физиология человека : Журнал РАН. — 2003 Том 29, N 6 - ISSN 0131-1646.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 356-357։
  2. Ավագյան, Ալֆրեդ Վարդգեսի; Միրզա-Ավագյան, Գրիգոր Լևոնի; Ջավադյան, Նիկոլայ Սարգսի; Մանուկյան, Ռաֆայել Մուրադի; Ֆանարջյան, Վիկտոր Բարդուղիմեոսի; Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ, eds. (1986). Աղիքների էլեկտրախթանման ֆիզիոլոգիական հիմնավորումը և կլինիկական կիրառումը ետվիրահատական պարեզների ժամանակ=: Физиологическое обоснование электростимуляции кишечника и клиническое применение при послеоперационных парезах. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ.