Նիկոլայ Պավլով
Նիկոլայ Վիկտորի Պավլով (ռուս.՝ Николай Павлов, հունիսի 8, 1948, Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 25, 2023), ռուս դիվանագետ։
Նիկոլայ Պավլով | |
Կրթություն՝ | Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հունիսի 8, 1948 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանի օր | մարտի 25, 2023 (74 տարեկան) |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելՄիջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսանողների առաջին խմբի հետ ուղարկվել է Ուլան Բատորի համալսարան։ 1973 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանին կից Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը։
1979 թվականից անցել է դիվանագիտական աշխատանքի։
- 1979-1992 թվականներին աշխատել է Մոնղոլիայի դեսպանությունում։
- 1996 թվականի մայիսի 31-ից մինչև 1999 թվականի հոկտեմբերի 18-ը եղել է Մոնղոլիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանը[1][2]։
- 2002 թվականի փետրվարից մինչև 2004 թվականի նոյեմբերը Սիբիրի դաշնային շրջանում եղել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, նաև եղել է հատուկ հանձնարարությամբ դեսպան։
- 2005 թվականի մարտի 24-ից 2009 թվականի հուլիսի 8-ը եղել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանը[3][4]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու որդի։
Դիվանագիտական աստիճան
խմբագրել- Երկրորդ աստիճանի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1995 թվականի դեկտեմբերի 10)
- Առաջին աստիճանի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1997 թվականի նոյեմբերի 7)
- Արտակարգ և լիազոր դեսպանորդ (2004 թվականի օգոստոսի 20)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Указ Президента Российской Федерации от 31.05.1996 г. № 794 "О назначении Павлова Н. В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Монголии"
- ↑ Указ Президента Российской Федерации от 18.10.1999 г. № 1396 "О Павлове Н.В."
- ↑ Указ Президента Российской Федерации от 24.03.2005 г. № 334 "О назначении Павлова Н.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Армения"
- ↑ Указ Президента Российской Федерации от 08.07.2009 г. № 784 "О Павлове Н.В."