Նիկոլայ Պանարին

ռուս քաղաքական գործիչ

Նիկոլայ Վասիլևիչ Պանարին (փետրվարի 20, 1936(1936-02-20), Q23848512?, Կուրկինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 13, 1999(1999-09-13)), ռուս քաղաքագետ, ոստիկանության գեներալ մայոր, երկրորդ գումարման Պետական դումայի պատգամավոր։

Նիկոլայ Պանարին
Ծնվել էփետրվարի 20, 1936(1936-02-20)
ԾննդավայրQ23848512?, Կուրկինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 13, 1999(1999-09-13) (63 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և Պետական Դումայի անդամ
Զբաղեցրած պաշտոններՊետական Դումայի անդամ
Անդամություն2nd State Duma of the Russian Federation?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1936 թվականի փետրվարի 20–ին Միխայլովսկոլե գյուղում (այժմյան Կուրկինսկի շրջանում)։ Ազգությամբ ռուս է։

Ավարտել է ՆԳՆ բարձրագույն դպրոցը, ոստիկանության գեներալ-մայոր է։

1980-1981թթ մասնակցել Է Աֆղանստանում ռազմական գործողություններին։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Ընտրվել է Տուլայի մարզի Արխանգելսկի մարզային խորհրդի և Բելևսկի շրջանային խորհրդի պատգամավոր։

1993 թվականի դեկտեմբերին ընտրվել է Տուլայի մարզային Դումայի պատգամավոր։ 1995 թվականի դեկտեմբերին Պետական Դումայում ընտրվելուց առաջ աշխատել է Տուլայի մարզի Ներքին գործերի վարչության պետ։ Պետդումայում եղել է «Ժողովրդաիշխանություն» պատգամավորական խմբի անդամ, անվտանգության կոմիտեի անդամ։

Մահացել է 1999 թվականի սեպտեմբերի 13–ին[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Официальный сайт Тульской областной Думы. — указаны даты рождения и смерти«Депутаты Тульской областной Думы 1-5 созывов». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. На различных интернет-ресурсах часто приводится неверная дата смерти Н.В.Панарина, взятая, вероятно, как дата постановления ГД от 29.09.1999 № 4372-II ГД «О досрочном прекращении полномочий депутата Государственной Думы Панарина Николая Васильевича» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. По сообщению родственников Н. В. Панарина, он скончался 13 сентября 1999 года.

Արտաքին հղումներ խմբագրել