Նիկոլայ Նուրով
Նիկոլայ Գեորգիի Նուրով(Նուրյանց), (1895 հունիսի 24, Թիֆլիս — հոկտեմբերի 12 1966, Մոսկվա), հայ խորհրդային ավիակոնստրուկտոր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1943):
Նիկոլայ Նուրով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1895[1] |
Մահացել է | հոկտեմբերի 12, 1966[1] (71 տարեկան) |
Մասնագիտություն | military flight engineer |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Ն․ Ե․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան 1930 թվականին։ Աշխատել է գլխավոր կոնստրուկտորներ Ա․ Պուտիլովի 1930—36, Ա․ Տուպոլևի 1938—43, Վ․ Մյասիշչևի 1943— 1946, Ա․ Ցակովլևի 1946—50, Դ․ Տոմոշևիչի 1950—54, Ն․ Կամովի 1954—60 կոնստրուկտորական բյուրոներում։ Մասնակցել է «Ստալ» սերիայի միամետաղ ինքնաթիռների, Պե-2, Տու-2 ռմբակոծիչների, ԴՎԲ-102 միջմայրցամաքային ծանր ռմբակոծիչի, Յակ-15 (ԽՍՀՄ-ում՝ առաջին), Յակ-19, Յակ-ՅՕ, Յակ-50 ռեակտիվ կործանիչների, Կա-15, Կա-18, Կա-25, Կա-26, Կա-22 պտուտակաթևերով ուղղաթիռների ստեղծմանը։ Մասնակցել է հրթիռային տեխնիկայի փորձնական նմուշների, ԽՍՀՄ առաջին երկաստիճան զենիթային հրթիռի ստեղծմանը։
1938 թվականին և 1950 թվականին անհիմն բռնադատվել է, հետագայում արդարացվել։
Պարգևատրվել է
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 407)։ |