Բացել գլխավոր ցանկը

Նիկոլայ Ղազարյան

հայ ֆուտբոլիստ

Նիկոլայ Անդրանիկի Ղազարյան (հունվարի 11, 1947(1947-01-11), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ,(մարզիչ՝ Ա.Դուրգարյան), ձախ եզրային հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ։ 1965 թվականին հրավիրվել է Երևանի «Արարատ» (մարզիչ՝ Ա. Ֆալյան), որի կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում մինչև 1976 թվականը։

Football pictogram.svg
Նիկոլայ Ղազարյան
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 11, 1947(1947-01-11) (72 տարեկան)
Ծննդավայր Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ

1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971, 1976 թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր։ Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։ Անցկացրել է 295 խաղ, խփել՝ 67 գոլ։ Մրցելույթները ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի, սովորել և ավարտել է Մոսկվայի մարզիչների բարձրագույն դպրոցը, եղել է «Արարատի» գլխավոր մարզիչը։

Աշխատել է ՀՍՍՀ Սպորտկոմիտեի սպորտային խաղերի վարչության ֆուտբոլի բաժնում, որպես ավագ մարզիչ, բաժնի պետ, 1992 թվականի հունվարի 18-ից Հայաստանի հանրապետության նորաստեղծ Ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամ, ֆեդերացիայի առաջին նախագահ մինչև 1994 թվականը։

2013 թվականի հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[1]։

ԾանոթագրություններԽմբագրել