Նիկոլայ Հարությունյան

պատմաբան, ուրարտագետ

Նիկոլայ Վասիլի Հարությունյան (օգոստոսի 7, 1920(1920-08-07)[1], Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ- օգոստոսի 5, 2014, Երևան, Հայաստան), հայ պատմաբան, ուրարտագետ, սեպագրագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1990):

Նիկոլայ Հարությունյան
Ծնվել էօգոստոսի 7, 1920
ԾննդավայրԳանձակ, Ադրբեջանական ԽՍՀ
Մահացել էՕգոստոսի 5, 2014 (94 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգի) պետական համալսարանի
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Հարությունյանը ծնվել է 1920 թվականին Գանձակ քաղաքում։ 1942 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով և մի շարք մեդալներով։ Պատերազմի ավարտից հետո՝ 1948-1951 թվականներին սովորել է Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգի) պետական համալսարանի Արևելյան ֆակուլտետի ասպիրանտուրայում, սեպագիր քաղաքակրթությունների ականավոր մասնագետ պրոֆեսոր Իգոր Դյակոնովի ղեկավարությամբ։ 1953-1954 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ ասպիրանտուրայի բաժնի պետ, 1955-1959 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում, 1959-1971 թվականներին՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, 1971 թվականից՝ Արևելագիտության (Հին արևելքի բաժնի վարիչ) ինստիտուտում։ 1983 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։

Աշխատությունները վերաբերում են Ուրարտուի (Արարատյան թագավորության) ռազմաքաղաքական և տնտեսական պատմությանը, տեղագրությանը, երկրագործությանն ու անասնապահությանը, նորագյուտ սեպագիր աղբյուրների ուսումնասիրությանը, մշակույթին[2][3]։ Հրատարակված աշխատությունների մեջ առանձնանում են շուրջ 5 ծավալուն մենագրություններ և մոտ 6 տասնյակ հետազոտություններ։

Երկեր խմբագրել

  • Husani երկրի տեղադրման հարցի շուրջը, Երևան։ ՀԽՍՀ ԳԱ, 1952։
  • Земледелие и скотоводство Урарту. Ереван, Изд-во АН АрмССР, 1964, 228 с.: Указ.: с. 215-221 | Списки ил. и сокр.: с. 222-225 27 см.
  • Древний Восток: [Сб. ст.], Академия наук АрмССР, Институт востоковедения АН АрмССР, Ереван, Изд-во АН АрмССР, 1973.
  • Биайнили (Урарту): Военно-полит. история и вопросы топонимики / Н. В. Арутюнян; [Отв. ред. Б. Б. Пиотровский]; АН Арм. ССР. Ин-т археологии и этнографии. Ереван, Изд-во АН АрмССР , 1970.
  • Корпус урартских клинообразных надписей (Դիվան ուրարտական սեպագիր արձանագրությունների, Corpus of Urartian cuneiform inscriptions) / Н. В. Арутюнян; НАН РА, Ин-т востоковедения. Ереван: Гитутюн, 2001
  • Топонимика Урарту / Н. В. Арутюнян; АН АрмССР, Ин-т востоковедения. Ереван: Изд-во АН АрмССР, 1985:
  • Ն. Յ. Մառի ուրարտագիտական աշխատությունների մի քանի սխալների մասին, Երևան։ ՀԽՍՀ ԳԱ, 1951։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://am.hayazg.info/index.php?curid=10520
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան