Նիկոլայ Կելին

բանաստեղծ, արձակագիր, բժիշկ, դոնի կազակ

Նիկոլայ Կելին (ռուս.՝ Николай Андреевич Келин, հոկտեմբերի 31, 1896(1896-10-31), Կլետսկայա, Կլետսկի շրջան - հունվարի 9, 1970(1970-01-09), Ժելիվ, Պելհրժիմովի շրջան, Q3509827?, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա), բանաստեղծ, արձակագիր (արտագաղթի առաջին ալիք), բժիշկ, դոնի կազակ։ Առաջին համաշխարհային և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմների մասնակից։

Նիկոլայ Կելին
Նիկոլայ Կելին.jpg
Ծնվել էհոկտեմբերի 31, 1896(1896-10-31)
ԾննդավայրԿլետսկայա, Կլետսկի շրջան
Վախճանվել էհունվարի 9, 1970(1970-01-09) (73 տարեկան)
Վախճանի վայրԺելիվ, Պելհրժիմովի շրջան, Q3509827?, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա
ԳերեզմանՕլշանի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր և բժիշկ
ԱզգությունԴոնի կազակներ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Ժանրերպոեզիա և արձակ

ԿենսագրությունԽմբագրել

Նիկոլայ Կելինը ծնվել է 1896 թվականին Վոյսկա Դոնի մարզի Ուստ-Մեդվեդիցկոե շրջանի Կլետսկայա ստանիցայում։ 1908 թվականին ընդունվել է ատաման, իշխան Մ. Ի. Պլատովի անվան ռեալական ուսումնարանը, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգի Ռազմաբժշկական ակադեմիան, որը Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով չի ավարտել[1]։ Ընդունվել է Կոնստանտինովսկի հրետանային ուսումնարան, որն ավարտելուց հետո ստացել է սպայական կոչում, ծառայել է Հյուսիսային ռազմաճակատի 12-րդ բանակում՝ որպես մարտկոցի հրամանատար։ Կոնտուզիայի ենթարկվելուց հետո վերադարձել է Դոն և մասնակցել կարմիրների դեմ քաղաքացիական պատերազմին։ Դրանից հետո արտագաղթել է, 1920 թվականից բնակվել Չեխոսլովակիայում, ավարտել Պրահայի Կարլովի համալսարանի բժշկական ֆակուլտետը, որպես բժիշկ աշխատել Չեխոսլովակիայի Ժելիվ ավանում[2][3]:

Գրել է բանաստեղծություններ, որոնք տպագրվել են էմիգրանտական հրատարակությունները[3], «Կազակի խոստովանությունը» գրքի հեղինակն է[2]։ Այս գրքում Նիկոլայ Անդրեևիչը պատմում է իր ճակատագրի, ինչպես նաև Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի հետ նամակագրության և հանդիպումների մասին։ 1957 թվականին Կելին Նիկոլայ Անդրեևիչը եկել է ԽՍՀՄ՝ հարազատների հետ հանդիպելու համար[2]։ Նա հիշեց իր «Կազակի խոստովանությունը» գրքի մասին և, ցանկացավ տեսնել գրող Միխայիլ Շոլոխովին, զանգահարեց նրան, և Շոլոխովը նրան հրավիրեց Վյոշենսկայա ստանիցա[2]։ Կելինի և Շոլոխովի հանդիպումը տևեց առնվազն վեց ժամ[2]։ Հաջորդ օրը Նիկոլայ Անդրեևիչը մեկնեց հայրենի Կլեցկայա ստանիցա. ուղևորությունը կազմակերպել էր Միխայիլ Շոլոխովը[2]։ Կլեցկայա ստանիցայում Կելինը հանդիպեց իր 90-ամյա մորաքրոջ հետ։ Նիկոլայ Անդրեևիչը իր «Կազակի խոստովանությունը» գրքում գրել է[2].

  Իհարկե, Շոլոխովի հետ հանդիպումը մնաց ուղևորության ամենավառ տպավորությունը։ Ես բառացիորեն ապրում էի դրանով, գրողի մասին պատմեցի ծանոթ կազակներին, նամակներ գրեցի Միխայիլ Ալեքսանդրովիչին՝ հույս չունենալով պատասխան ստանալ։  


1960 թվականին Կելինը կրկին այցելել է Միխայիլ Շոլոխովին Վյոշենսկայա ստանիցայում[2]։

Մահացել է 1970 թվականի հունվարի 9-ին, Չեխոսլովակիայի Ժելիվ ավանում[2]։ Թաղված է ուղղափառ Օլշանսկոե գերեզմանատանը[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Келин Николай Андреевич
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 304. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.
  3. 3,0 3,1 3,2 Келин Николай Андреевич (1896–1970)

ԳրականությունԽմբագրել

  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 304. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.

Արտաքին հղումներԽմբագրել