Նիկոլայ Լոգինով (ռուս.՝ Никола́й Никола́евич Ло́гинов, մարտի 3, 1932(1932-03-03), Կլեպիկովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 13, 2006(2006-12-13)), ռուս դիվանագետ։

Նիկոլայ Լոգինով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մարտի 3, 1932(1932-03-03)
Ծննդավայր Կլեպիկովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր դեկտեմբերի 13, 2006(2006-12-13) (74 տարեկան)
Թաղված Կունցևսկոե գերեզմանատուն
 
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան և «Աշխատանքային արիության համար» մեդալ

Կենսագրություն

խմբագրել

1958 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1958 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1958-1960 թվականներ՝ Բիրմայում ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1960-1968 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1968 թվականից մինչև 1974 թվականը Նյու Յորքում եղել է ՄԱԿ-ի ԽՍՀՄ մշտական ներկայացության աշխատակից։
  • 1974-ից մինչև 1976 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1976 թվականից մինչև 1990 թվականը եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության բաժանմունքի աշխատակից։
  • 1990 թվականի օգոստոսի 24-ից մինչև 1994 թվականի հոկտեմբերը 5-ը Սինգապուրում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

1995 թվականից թոշակառու է եղել։

Հուղարկավորվել է Մոկվայում գտնվող Կունցևի գերեզմանատանը։

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած է եղել, ունեցել է երկու երեխա։

Դիվանագիտական աստիճան

խմբագրել
  • Արտակարգ և լիազոր դեսպան (1990 թվականի օգոստոսի 24)[3]

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել