Նիկիտա Շևչենկո

ուկրաինացի ֆուտբոլիստ

Նիկիտա Շևչենկո (ուկր.՝ Микита Шевченко, հունվարի 26, 1993(1993-01-26)[1], Գորլովկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Շախտյոր Դոնեցկի և Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։

Football pictogram.svg
Նիկիտա Շևչենկո
Микита Шевченко
Mykyta Shevchenko.jpg
Շևչենկոն Զարյայի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Микита Русланович Шевченко
Քաղաքացիությունը Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 26, 1993(1993-01-26)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Գորլովկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինա
Հասակ 187 սմ
Քաշ 80 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ
Համար 26
Պատանեկան կարիերա
2006-2009 Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-ներկա Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ 3 (0)
2011-2012   Ուկրաինա Մարիուպոլ 0 (0)
2013-2016   Ուկրաինա Զարյա Լուգանսկ 45 (0)
Ազգային հավաքական
2008-2009 Ուկրաինա Ուկրաինա Մ16 5 (0)
2011 Ուկրաինա Ուկրաինա Մ18 1 (0)
2011-2012 Ուկրաինա Ուկրաինա Մ19 6 (0)
2014 Ուկրաինա Ուկրաինա Մ21 3 (0)
2014-ներկա Ուկրաինա Ուկրաինա 0 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 21-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 21-ի, 2018

Ակումբային կարիերաԽմբագրել

Շախտյոր ԴոնեցկԽմբագրել

Շևչենկոն Շախտյոր Դոնեցկի ակադեմիայի սան է։ 2009 թվականին նա տեղափոխվեց թիմի առաջին կազմ։

2011 թվականի ամռանը Շևչենկոն վարձավճարով տեղափոխվեց Մարիուպոլ, սակայն այստեղ անցկացրած 1 մրցաշրջանում նա հանդես էր գալիս բացառապես երիտասարդական թիմի կազմում։

2012 թվականին Շևչենկոն վերադարձավ Շախտյոր, սակայն 2012-13 մրցաշրջանում նա շարունակեց խաղալ ակումբի երիտասարդական թիմում և անցկացրեց 1 հանդիպում թիմի պահեստայինների նստարանին՝ մասնակցելով 2012 թվականի հուլիսի 10-ի՝ Ուկրաինայի սուպերգավաթի՝ Մետալուրգ Դոնեցկի դեմ խաղին[3]։

2013 թվականի ամռանը Շևչենկոն վարձավճարով տեղափոխվեց Զարյա Լուգանսկ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի սեպտեմբերի 25-ին՝ Ուկրաինայի գավաթի Ավանգարդ Կրամատորսկի դեմ խաղում[4], որում բաց թողեց 3 գնդակ, ինչի պատճառով Զարյան պարտվեց 3-1 հաշվով և դուրս մնաց գավաթից։ Իր դեբյուտը Ուկրաինայի առաջնությունում նշեց 2014 թվականի ապրիլի 6-ին՝ Մարիուպոլի դեմ խաղում[5], որից հետո դարձավ թիմի հիմնական դարպասապահը։ Այս մրցաշրջանում նա Ուկրաինայի առաջնությունում անցկացրեց 8 հանդիպում՝ բաց թողելով ընդամենը 3 գնդակ։ Եվրոպական առաջնություններում իր դեբյուտը Շևչենկոն նշեց 2014 թվականի հուլիսի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Լաչիի դեմ խաղում[6]։ Շևչենկոն Զարյայում անցկացրեց 3 մրցաշրջան՝ մասնակցելով 61 հանդիպման և 26 խաղում իր դարպասը պահելով անառիկ։

2016-17 մրցաշրջանում Շևչենկոն վերադարձավ Շախտյոր Դոնեցկ[7]։ Ակումբի կազմում իր դեբյուտը նշեց 2016 թվականի նոյեմբերի 24-ին՝ Կոնյասպորի դեմ Եվրոպայի Լիգայի խաղում[8][9]։ Իր դեբյուտը Շախտյորի կազմում առաջնությունում նշեց 2017 թվականի մայիսի 13-ին՝ Չեռնոմորեց Օդեսայի դեմ խաղում[10]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Շևչենկոն ներկայացրել է Ուկրաինան երիտասարդական հավաքականներում։ Ուկրաինայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվել է 2014 թվականին՝ Լյուքսեմբուրգի և Լիտվայի դեմ խաղերի համար[11], սակայն այդպես էլ դաշտ դուրս չի եկել[12]։ Ուկրաինայի կազմում մասնակցել է Եվրո 2016-ին[13], սակայն ոչ մի խաղ չի անցկացրել[14]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի մարտի 21-ի դրությամբ[15]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մարիուպոլ 2011-12 0 0 0 0 0 0
Զարյա Լուգանսկ 2013-14 8 0 1 0 9 0
2014-15 16 0 1 0 5 0 22 0
2015-16 21 0 5 0 4 0 30 0
Ընդհանուր 45 0 7 0 9 0 61 0
Շախտյոր Դոնեցկ 2012-13 0 0 0 0 0 0 0 0
2016-17 2 0 1 0 2 0 5 0
2017-18 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 3 0 1 0 2 0 6 0
Կարիերայի ընդհանուր 48 0 8 0 11 0 67 0

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Շախտյոր ԴոնեցկԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Ukraine - M. Shevchenko - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-21 
  3. «Metalurh Donetsk - Shakhtar Donetsk, Jul 10, 2012 - Ukrainian Super Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-21 
  4. «Avanhard Kramatorsk - Zorya Luhansk, Sep 25, 2013 - Ukrainian Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-21 
  5. «Zorya Luhansk - FK Mariupol, Apr 6, 2014 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-21 
  6. «KF Laçi - Zorya Luhansk, Jul 17, 2014 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-21 
  7. «Никита Шевченко новый сезон проведет в Шахтере»։ СПОРТ.UA (ռուսերեն)։ Վերցված է 2018-03-21 
  8. «Shakhtar Donetsk vs Konyaspor»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-21 
  9. «LIVE Shakhtar Donetsk - Atiker Konyaspor - Europa League - 24 November 2016»։ Eurosport։ 2016-11-24։ Վերցված է 2018-03-21 
  10. «Chornomorets Odessa - Shakhtar Donetsk, May 13, 2017 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-21 
  11. «Пилявский и В.Вернидуб вызваны в сборную Украины»։ 2016.football.ua։ Վերցված է 2018-03-21 
  12. «Luxembourg - Ukraine, Nov 15, 2014 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-21 
  13. «Euro 2016: Full squads for every country»։ BBC Sport (en-GB)։ 2016-06-01։ Վերցված է 2018-03-21 
  14. uefa.com։ «UEFA EURO 2016 - History - Ukraine – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-21 
  15. «Nikita Shevchenko»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-21 

Արտաքին հղումներԽմբագրել