Նիկանդր Ալեքսեև (ռուս.՝ Ника́ндр Алексе́евич Алексе́ев, 1891, հոկտեմբերի 3, 1891(1891-10-03)[1] կամ սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), 1891[1], Կրասնոգորոդսկի շրջան, Պսկովի մարզ, ՌԽՖՍՀ - 1963 կամ հոկտեմբերի 30, 1963(1963-10-30)[1], Պսկով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, բանաստեղծ, Վ. Ի. Լենինի մասին ստեղծագործությունների հեղինակ, «Պսկովյան երկրագործ» թերթի խմբագիր։

Նիկանդր Ալեքսեև
Ծնվել է1891, հոկտեմբերի 3, 1891(1891-10-03)[1] կամ սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), 1891[1]
ԾննդավայրՊիդելի, Պսկովի մարզ, Ռուսական Կայսրություն
Վախճանվել է1963 կամ հոկտեմբերի 30, 1963(1963-10-30)[1]
Վախճանի վայրՊսկով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՄիրոնոսիցկի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ստեղծագործական շրջան1907-1963
Ուշագրավ աշխատանքներ«Իմ թագավորությունը» (1907)

Կենսագրություն խմբագրել

Նիկանդր Ալեքսեևիչ Ալեքսեևը ծնվել է 1891 թվականին Պիդելի գյուղում (այժմ` Պսկովի մարզի Կրասնոգորոդսկի շրջան)[2]։ Տասնչորս տարեկան հասակում ոտքով հասել է Սանկտ-Պետերբուրգ աշխատանք փնտրելու, քանի որ բազմանդամ գյուղացիական ընտանիքը հնարավորություն չի ունեցել կերակրելու նրան։ Մասնակցել է 1905 թվականի հեղափոխությանը, որից հետո վերադարձել է Պսկով և զբաղվել լրագրողական գործունեությամբ[3]։

1907 թվականին հիմնադրել է «Պսկովյան երկրագործ» թերթը, հետագայում դարձել դրա խմբագիրը[3]։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Նիկանդր Ալեքսեևիչը գտնվել է Փարիզում, ռուսական էքսպեդիցիոն կորպուսի կազմում, որտեղ էլ 1918 թվականին լույս է տեսնում նրա «Պսակ զոհվածներին» բանաստեղծությունների առաջին ժողովածուն[3]։

1920 թվականին վերադառնում է Ռուսաստան, 1929 թվականին փոխադրվում Սիբիր, որտեղ ղեկավարում է Խորհրդային գրողների միության Նովոսիբրսկի բաժամունքը։ 1959 թվականին փոխադրվում է Պսկով, որտեղ էլ մահանում է 1963 թվականին։ Թաղված է Միրոնոսիցկի գերեզմանատանը։

Ստեղծագործություններ խմբագրել

Նիկանդր Ալեքսանդրովիչի ստեղծագործությունների համար հիմք են հանդիսացել գյուղացիական կենցաղի և աշխատանքի նկարագրությունները, շրջագայությունների և թափառումների մասին հիշողությունները, նոր ժամանակի պայմաններում մարդու տեղի վերաբերյալ մտորումները[2]։ Առանձնապես նշանավոր ստեղծագործություններն ու աշխատանքներն են`

  • «Իմ թագավորությունը» (1907) - դեբյուտ
  • «Պսակ զոհվածներին» (1917) - բանաստեղծությունների ժողովածու
  • «Տի-նի-նի» (1919) - բանաստեղծությունների ժողովածու
  • «Քամու երգեր» (1920) - բանաստեղծությունների ժողովածու
  • «Կարմիր սիրտ» (1920) - բանաստեղծությունների ժողովածու
  • «Նոր մարդիկ» (1923) - պիես
  • «Լենինյան Իսկրայի ծնունդը» (1956) -Լենինի մասին եռապատման առաջին մասը
  • «Առաջին բարիկադը» (1956) - Լենինի մասին եռապատման երկրորդ մասը
  • «Վելիկոռուսական երկիր» (50-ական թվականների վերջ - ալմանախ, համահեղինակ[4]

Հետաքրքիր փաստեր խմբագրել

«Պսակ զոհվածներին» գիրքը գրախոսել է Նիկոլայ Գումիլյովը։ Գրախոսությունը տպագրվել է «Ռուս զինվոր-Ֆրանսիայի քաղաքացի » թերթում։ Սա եղել է Գումիլյովի այս պարբերականում միակ հրապարակումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. 2,0 2,1 «Алексеев Никандр Алексеевич». Биография.ру. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  3. 3,0 3,1 3,2 Машкарина О. (2010 թ․ նոյեմբերի 3). «Город историй: Псковский небоскрёб». Псковское агентство информации. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  4. Региональный образовательный портал Псковской области

Արտաքին հղումներ խմբագրել