Նիդերլանդները լեզվական առումով բավականին համասեռ երկիր է։ Բնակչության մեծ մասը խոսում է նիդերլանդերեն (հոլանդերեն) լեզվով, որը, ինչպես և մյուս մայրենի լեզուները, պատկանում է գերմանական լեզուներին։ Սակայն, ինչպես նիդերլանդերենի մեջ, այդպես էլ պետության մյուս գերմանական լեզուների՝ նկատվում են բարբառային մասեր, հետևաբար, մարդիկ, ովքեր գալիս են գյուղերից քաղաք, կարող են երկար ժամանակ դժվարությունների հանդիպել տեղի բարբառը հասկանալու համար։

Տարածաշրջանային լեզուները Նիդերլանդներում, Բելգիայում և Լյուքսեմբուրգում:

Սակայն Նիդերլանդների միակ պաշտոնական լեզուն համարվում է նիդերլանդերենը։ Վերջին ժամանակներում տեղի մյուս լեզուները ստացել են տարածաշրջանային կարգավիճակ։

Նիդերլանդների մայրենի լեզուները խմբագրել

  • Նիդերլանդերեն, Նիդերլանդների պետական լեզուն, բնակչության 96 %-ի մայրենի լեզուն[1]։ Տարածված է նաև Բելգիայում (երկու հիմնական լեզուներից մեկը), Սուրինամում և մի քանի այլ պետություններում։ Պատկանում է արևմտագերմանական կլաստերի ստորին ֆրանսերենին։
  • Արևմտաֆրիզերեն, ֆրիզերեն լեզուներից մեկը, Ֆրիսլանդիա նահանգի համապաշտոնական լեզուն։ Այդ լեզվով խոսում են մոտ 453 հազար մարդ[2]։
  • Ստորին գերմաներեն լեզվի, ստորին սաքսոնական բարբառ, խոսում են պետության հյուսիս արևելյան նահանգներում։ Այս լեզուները ճանաչվել են Նիդելանդներենի կողմի՝ համաձայն Տարածաշրջանային լեզուների կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի։ Պատկանում են ստորին սաքսոնական կլաստերի արևմտագերմանական լեզուների մի քանի բարբառային խմբերին։ Շատ տարածված են Գերմանիայում։ Օգտագործում է մոտ 1798 հազար մարդ[3]։
  • Լիմբուրգերեն, ստորին ֆրանսիական կլաստերի բարբառ, որը նույնպես ստացել է տարածաշրջանային լեզվի կարգավիճակ։ Պետության հարավ-արևելքում այդ լեզվով խոսում են մոտ 825 հազար մարդ[4]։ Այն նաև տարածված է Բելգիայի և Գերմանիայի հարևան տարածաշրջաններում։

Նիդերլանդների խուլ բնակիչները օգտագործում են իրենց սեփական նիդերլանդերենի ժեստերի լեզուն (Nederlandse Gebarentaal / NGT), լեզվակիրների թիվը հասնում է մոտ 17.5 հազար մարդ[5]։

Օտար լեզուների ուսումնասիրություն խմբագրել

 

Եվրոպայում Նիդերլանդների կենտրոնական դիրքը հնարավորություն է տալիս եվրոպական լեզուների ուսումնասիրությանը։ Ֆրանսիայի ավելի քան 60 հազար քաղաքացի, որոնք բնակվում են իրենց պետության հյուսիս-արևմուտքում, համարում են նիդերլանդերենը իրենց մայրենի լեզուն։ Ինչպես նաև այդ լեզվով ազատորեն խոսում է ավելի քան 100 հազար գերմանացի։ Բացի այդ նիդերլանդերենը Բելգիայի թագավորության պաշտոնական լեզուներից մեկն է։ Եվրոպացի դպրոցականները, որոնք բացի իրենց մայրենի լեզվից, պարտավոր են սովորել ևս մեկ եվրոպական լեզու, հաճախ ընտրում են նիդերլանդերեն։ Այդ լեզվով դասավանդում են աշխարհի ավելի քան 250 համալսարաններում։ Միևնույն ժամանակ Նիդերլանդների կառավարությունը և բնակիչները ավելի շատ ջանքեր են գործում իրենց լեզվի հանրաճանաչմանը։ Նրանք նաև հուշարձան են կանգնեցրել 1893 թվականին։

Նիդերլանդներում կա օտար լեզուներ ուսումնասիրելու հին ավանդույթ[6]։ Այլ եվրոպական լեզուներ սովորելու հետաքրքրությունը Նիդերլանդներում առաջացել է դեռևս 16-րդ դարում։ Թագավորության հյուսիսային մասում ստեղծվել են հարավային նահանգների համայնքների օրինակով բանահյուսության սիրահարների հասարակություններ, որտեղ ակտիվ կերպով արմատանում է լատիներենը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hoe trots zijn wij op het Nederlands? (նիդեր.), Nederlandse Taalunie, 2005
  2. «Streektaal.net over Fries». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  3. «Streektaal.net over Nedersaksisch». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  4. «Streektaal.net over Limburgs». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  5. Rapport «Meer dan een gebaar» en "actualisatie 1997—2001
  6. «Language knowledge in the Netherlands · Interactive statistics on languages in the Netherlands». languageknowledge.eu. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  7. «..:: bX wEb® team proudly presents: Europe For All And Everybody! :: Нидерланды :: Netherlands ::.». bxweb.h10.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Ginsburgh, Victor; Ignacio Ortuño-Ortin, Shlomo Weber (2005 թ․ փետրվար). «Why Do People Learn Foreign Languages?» (PDF). Université libre de Bruxelles. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2008 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 10-ին. — specifically, see Table 2.
  • http://languageknowledge.eu/countries/netherlands