Նիդերլանդերենի հուշարձան

Նիդերլանդերենի հուշարձան (հոլ.՝ Nederlandse taalmonument), գտնվում է հարավաֆրիկյան Բյուրգերսդորպ քաղաքում և համարվում է նիդերլանդերենին նվիրված միակ հուշարձանը։ Հուշարձանի վրա գրված է «Հոլանդերենի հաղթանակը» (հոլ.՝ De overwinning van de Hollandsche taal):

Նիդերլանդերենի հուշարձանը Արևելյան Կապի նահանգում

Հուշարձանը բաղկացած է առանձին պատվանդանների վրա կանգնած ծալազարդ զգեստով երկու կանացի քանդակներից, որոնցից մեկն իրենից ներկայացնում է բնօրինակ, բայց հետագայում ավերված քանդակ, երկրորդը բրիտանացիների կողմից նվիրված կրկնօրինակն է։ Կողքերին կան վահանակներ, որոնց վրա նշված է ամսաթիվ, անվանում և այլ տեղեկատվություն։

Ստեղծում խմբագրել

 

Հուշարձանը կանգնեցվել է 1893 թվականին նիդերլանդերենի պաշտոնական կարգավիճակի համար պայքարի պատվին, բրիտանական Կապի գաղութում։ Ալբերտ համայնքի բնակիչները, որտեղ գտնվում է Բյուրգերսդրոպը, հատկապես համարվում էին հոլանդերեն լեզվի համառ կողմնակիցներ։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել հարյուրավոր մարդիկ, այդ թվում աֆրիկաներների շարժման հայտնի առաջնորդներ Յան Հոֆմեերը և դյու Տուան։ Նրանք ելույթներ են ունեցել նիդերլանդերենի հպարտության մասին, ինչպես մայրենի նիդերլանդերեն, այնպես էլ աֆրիկաանս լեզուներով։

Ավերում և վերականգնում խմբագրել

1899 թվականին Մեծ Բրիտանիան պատերազմ հայտարարեց բուրական պետություններին, Տրանսվաալին և Օրանժ հանրապետությանը։ 1901 թվականին արձանն ավերվեց բրիտանացիների կողմից, իսկ բեկորները ծովը նետվեցին։

Երկրորդ Բուրական պատերազմում հաղթանակից հետո բրիտանացիները որոշեցին վերականգնել արձանը։ 1907 թվականին նույն տեղում կանգնեցվեց արձանի կրկօրինակը, քանի որ նիդերլանդերենը կրկին դարձավ Հարավային Աֆրիկայի պաշտոնական լեզուն (անգլերենի հետ մեկտեղ)։ Հին հուշարձանն առանց գլխի և ձեռքերի պատահաբար գտնվեց 1939 թվականին, Քինգ Ուիլյամս Թաուն քաղաքի մոտակայքում գտնվող աղբավայրում և վերադարձվեց իր նախկին տեղը։

Գրականություն խմբագրել

  • S. Huigen, De weg naar Monomotapa. Amsterdam 2006 dbnl.
  • P.J.T. de Wet, Eeu fees- en gedenkboek Burgersdorp. 1846-1946, Kroonstad.
  • D.H. Cilliers, Albert se aandeel in die Afrikaanse beweging tot 1900, Burgersdorp 1982.
  • A. Dreyer, Zuid-Afrikaanse Monumenten album, Kaapstad 1916, bl. 66-67.
  • Standard encyclopaedia of Southern Africa, deel 2, bl. 596-597.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել