Նեֆտյանիկ (մարզադաշտ, Ուֆա)

«Նեֆտյանիկ» մարզադաշտ (բաշկիրերեն՝ «Нефтсе» стадионы), ֆուտբոլային մարզադաշտ Ռուսաստանի Ուֆա քաղաքում (Բաշկորտոստան), «Ուֆա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզադաշտը։ Բաշկորտոստանի Հանրապետության ամենամեծ մարզական օբյեկտն է։

Stadium.svg
Նեֆտյանիկ
Stadium Neftyanick Ufa - Ural.jpg
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
ՏեղագրությունՈւֆա
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Բացված1967
Տարողություն15 132[1]
Տնային թիմՈւֆա
Map
Map
Commons-logo.svg BetBoom Arena Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Հիմնադրվել է 1966 թվականին որպես «Ուֆանեֆտխիմ» ԲԲԸ «Նեֆտյանիկ» մարզական կոմբինատ, 1998-2008 թվականներին եղել է «Նեֆտյանիկ» ոչ առևտրային ընկերություն, իսկ 2012 թվականից ունի ժամանակակից կարգավիճակը՝ ինքնուրույն ոչ առևտրային կազմակերպություն[2]։

«Նեֆտյանիկ» մարզադաշտը բացվել է 1967 թվականին։ Վերակառուցվել է 2012-2015 թվականներին։ Վերակառուցումից հետո առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 9-ին՝ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության շրջանակներում։ Այդ խաղում տեղի «Ուֆա» ակումբի մրցակիցը Ռուսաստանի գործող չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» էր (0-1)[3]։

  Արտաքին պատկերներ
  Նախքան վերակառուցումը
  Վերակառուցումից հետո


ԲնութագիրԽմբագրել

Փաստաթղթերով մարզադաշտի ամբողջական տարողությունը 15132 նստատեղ է, սակայն սահմանափակ տեսադաշտով տեղերը չեն օգտագործվում։ Այդպիսով, իրական տարողությունը 13573 նստատեղ է։ Մարզակառույցն ունի արհեստական խոտածածկով, ջեռուցման և ոռոգման ավտոմատացված համակարգով ֆուտբոլի դաշտ (105×68 մ), աթլետիկայի վազքուղի (400 մ), թվային էլեկտրոնային ցուցատախտակ, վարչական-կենցաղային շենք[4], ֆիթնես կենտրոն, ֆուտբոլային դպրոցի հատված, 6 սինթետիկ մարզումային դաշտ, որոնցից 5-ի չափսերը 20×40 մետր է)[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել