Ներսես Մարտիրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ներսես Լազիկի Մարտիրոսյան (օգոստոսի 9, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր։
Ներսես Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1982 (41 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (2004) |
Մասնագիտություն | ռեժիսոր |
Կենսագրություն խմբագրել
Ներսես Մարտիրոսյանը ծնվել և բնակվում է Երևանում։
2000-2004 թվականներին սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում ։ 2004 թվականին ռեժիսորական և մոնտաժի կուրսեր է անցել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում։ 2004-2006 թվականներին անցել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության։ 2006 թվականին 3D անիմացիայի կուրսեր է անցել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում և 2006-2008 թվականներին աշխատել է հեռուստաընկերությունում մոնտաժի ռեժիսոր[1]։
2007-2014 թվականներին Մարտիրոսյանը աշխատել է «Համահայկական աշխարհագրական ասոցիացիա»-ի փոխտնօրեն և Հայաստանի հանրային հեռուստաընկերության և «Համահայկական աշխարհագրական ասոցիացիա»-ի համագործակցությամբ ստեղծված «Օտար, ամայի ճամփեքի վրա»[2], «Մերոնք»[3] և «Հայաստանի ճամփեքով»[4]
հեռուստանախագծերի ռեժիսոր։ 2015 թվականից «ՋԵՐՍԻ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենն է[5]։ Համագործակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության , Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի , Հայաստանի մշակույթի նախարարության , Հայաստանի սփյուռքի նախարարության , Հայաստանի էկոնոմիկայի նախարարության , Հայաստանի ամերիկյան համալսարանի , Ավրորա (մրցանակ) բարեգործական նախաձեռնության , Հայաստան համահայկական հիմնադրամի , Հայկական բարեգործական ընդհանուր միության և այլ կազմակերպությունների հետ
Մրցանակներ խմբագրել
- 2022 Հեռուստատեսության և ռադիոյի Եվրասիական ակադեմիայի իսկական անդամ
- 2016 Հայաստանի սփյուռքի նախարարություն, Հայրենիք-Սփյուռք գործակցության լուսաբանման գործում ունեցած
ներդրման համար[6]
- 2014 Հայաստանի մշակույթի նախարարություն, Հայկական պատմամշակութային ժառանգության հանրահռչակման
գործում ունեցած նշանակալի ավանդի համար[7]
- 2003 Երրորդ Համահայկական Խաղեր, Հուշանվեր մեդալով
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «ՀՀ սփյուռքի նախարարը պատվոգիր է հանձնել բազմաթիվ հաղորդաշարերի ռեժիսոր Ներսես Մարտիրոսյանին». yerkirmedia.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Օտար, ամայի ճամփեքի վրա». www.1tv.am.
- ↑ «Մերոնք». www.1tv.am.
- ↑ «Հայաստանի ճամփեքով». www.1tv.am.
- ↑ «Կապույտ էկրանի գրավիչ աշխարհը, տաղանդավոր մարդիկ տեսախցիկի հետևում. Տեսանյութ, լուսանկարներ». Հայացք լրատվական վերլուծական կենտրոն. Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Հայկական սփյուռքը՝ ի դեմս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, բարձր է գնահատել Հայաստանի ամենահայտնի և նվիրյալ ռեժիսորներից մեկի Ներսես Մարտիրոսյանի աշխատանքը». Հայացք լրատվական վերլուծական կենտրոն. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Հայաստանի մշակույթի նախարարն անձամբ է պարգևատրել Հայաստանի հայտնի ռեժիսոր Ներսես Մարտիրոսյանին». yerkirmedia.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Ամենակարևորը թիմն է, սերը դեպի հայրենիքը և հայապահպանությունը․ ռեժիսոր Ներսես Մարտիրոսյան» Արխիվացված 2023-06-28 Wayback Machine։ www.tert.am
- «Արդեն 14 տարի է, ինչ հազարավոր հայեր հետևում են այն ամենին, ինչ տեղի է ունենում իրենց հայրենիքում՝ շնորհիվ այն ծրագրերի, որոնք նկարում է Ներսես Մարտիրոսյանն իր թիմի հետ»։ www.aravot.am
- «ՆԵՐՍԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՆՈՐ ՆՇԱՁՈՂ ԴՐԵՑ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ»։ hraparak.am
- «Nerses Martirosyan - YouTube»
- «Nerses Martirosyan | Director, Producer, Editor» IMDb (en-US)