Ներսես Լամբրոնացու օրենքներ, իրավական նորմեր, որոնք ասորերենից ու հունարենից Ներսես Լամբրոնացին թարգմանել Է հայերեն1191 - 1196 թվականներին՝ հարմարեցնելով հայ իրականության պայմաններին։ Ներսես Լամբրոնացու օրենքները կարգավորել են հայ ֆեոդալական քաղաքացիական, ժառանգական, ամուսնա-ընտանեկան, քրեական ու դատական և զինվորական իրավահարաբերությունները։ Օտար օրենքների փոխառումը Ներսես Լամբրոնացին կատարել է հայ աշխարհիկ օրենսգրքերի բացակայության պատճառով՝ հետապնդելով ազգային աշխարհիկ օրենսդրության զարգացումը խթանելու նպատակ։ Ներսես Լամբրոնացու օրենքները կիրառվել են Կիլիկիայում՝ մինչև Մխիթար ԳոշիԴատաստանագրքի տարածվելն ու Սմբատ Սպարապետի Դատաստանագրքի կազմվելը։ Ներսես Լամբրոնացու թարգմանած ոչ բոլոր օրենքներն են տպագրվել։ Մինչև Ներսես Լամբրոնացին վերոհիշյալ օրենքների հայերեն թարգմանության վերաբերյալ տվյալներ չկան։ Պարզված չէ թե ինչ փոփոխություններ են կրել ասորական ու բյուզանդական օրենքների բնագրերը։
«ԱւրԷնք յաղթող թագաւորաց քրիստոնէից՝ Կոստանդիանոսի, Թէոդոսի և Լևոնի»
«Համառոտ ժողովումն օրինաց վերստին»
«Աւրէնք ե գիրք ի ձեոն Մովսեսի յեւից գրոց»
«Օրէնսգիրք, քաղուած ի Ղևտական գրոց...»
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 254)։