Ներդաշնակում (դաշնակում, հարմոնիզացիա), ներդաշնակության միջոցներով որևէ մեղեդու բազմաձայնումը, որի շնորհիվ այն օժտվում է լրացուցիչ արտահայտչությամբ՝ լիահնչությամբ, դինամիկական լարվածությամբ և նոր երանգով։ Որպես կանոն՝ անդրադարձնում է մեղեդու լադա-ելևէջային հատկանիշները, ինչպես նաև ներդաշնակող հեղինակի անհատական ոճը։ Ժողովրդական եղանակների ներդաշնակումը էական դեր է կատարել ազգային երաժշտական ոճերի զարգացման գործում։ Մեղեդու ներդաշնակումը նաև ներդաշնակագիտության հիմնական մեթոդներից է։

Աստվածաշնչյան և եկեղեցական երաժշտության ձեռնարկ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 244
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներդաշնակում» հոդվածին։