Նեռնստի հավասարում, հավասարակշռային էլեկտրոդային պոտենցիալի և էլեկտրոդային պրոցեսին մասնակցող նյութերի ակտիվությունների (կոնցենտրացիաների) կապն արտահայտող հավասարում։ Իր աղի լուծույթի մեջ ընկղմած մետաղի և լուծույթի միջև առաջացած պոտենցիալների տարբերության արժեքը որոշվում է (Վ․ Նեռնստ, 1888 թվական)՝

,

բանաձևով, որտեղ -ն էլեկտրոդի նորմալ (ստանդարտ) պոտենցիալն է ( մոլ/լ, ), -ը՝ գազային հաստատունը, -ը՝ Ֆարադեյի թիվը, -ն՝ բացարձակ ջերմաստիճանը, -ը՝ մետաղի իոնի լիցքի փոփոխությունը պրոցեսում։ Եթե էլեկտրոդների վրա ընթանում է օքսիդա-վերականգնման ռեակցիան, ապա էլեկտրոդի պոտենցիալը կլինի՝

,

որտեղ -ն նորմալ (ստանդարտ) պոտենցիալն է, ՝ ռեակցիային մասնակցող նյութերի ակտիվությունները (իդեալական լուծույթների դեպքում կարելի է փոխարինել համապատասխան կոնցենտրացիաներով), -ն՝ ստեքիոմետրիկ գործակիցները, -ը՝ ռեակցիային մասնակցող էլեկտրոնների թիվը։ Պինդ նյութերի ակտիվությունը ընդունվում է 1 և բանաձևի մեջ չի մտնում ։ Նեռնստի հավասարումը ունի տեսական և գործնական կարևոր նշանակություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 237