Նեմեսիոս Եմեսացի

փիլիսոփա, կրոնավոր

Նեմեսիոս Եմեսացի (մոտ 350 - մոտ 420)․ փիլիսոփա, կրոնավոր, Եմես՝ այժմ Սիրիայի Հոմս քաղաքի եպիսկոպոս։

Նեմեսիոս Եմեսացի
Ծնվել էմոտ 350
Մահացել էմոտ 420
ՔաղաքացիությունLabarum of the Roman Empire (simple).png Բյուզանդական կայսրություն
Մասնագիտությունփիլիսոփա և քահանա
Զբաղեցրած պաշտոններենթդ․ Եմեսի եպիսկոպոս և եպիսկոպոս

ԿենսագրությունԽմբագրել

Նեմեսիոս Եմեսացու կյանքի ու գործունեության մասին չափազանց քիչ տեղեկություն է պահպանվել։ Ենթադրվում է, որ նա ապրել է 4-րդ դարի երկրորդ կեսին և 5-րդ դարի սկզբներին։ Նրա մասին հայտնի են երկու փաստ. նա եղել է Եմես քաղաքի եպիսկոպոսը և հեղինակել է «Մարդու բնության մասին» երկը, որի ազդեցությունը նկատվում է միջնադարի և 17-18-րդ դարերի հայ փիլիսոփայական մտքի[1], հատկապես Հովհան Որոտնեցու հայացքների վրա[2][3]։ Նեմեսիոսի մասին առաջին տեղեկությունները հայտնի են 7-րդ դարի մտածողներ Մաքսիմ Խոստովանողի, Անաստասիա Սինաիտացու և 10-րդ դարի սիրիացի մտածող Մովսես Բար Ցեֆի «Դրախտի մասին» երկերից[4]։

Մարդու բնության մասինԽմբագրել

Ըստ հետազոտողների «Մարդու բնության մասին» երկը Նեմեսիոս Եմեսացին գրել է 4-րդ դարի վերջերին։ Այս ենթադրության համար հիմք է հանդիսացել այն, որ Նեմեսիոսը իր գրքում վերլուծում է «հերձվածողներ» Ապողինար Լաոդիկացու և Եվնոմիուսի հոգու մասին տեսակետները, սակայն քրիստոսաբանական ու մարդաբանական հարցեր քննարկելիս ոչինչ չի գրում 5-րդ դարի սկզբներին արևելաքրիստոնեական աշխարհի միտքը փոթորկած Եվտիքիոսի, Նեստորի և Պելագիոսի մասին։ Նեմեսիոսի երկը տարածված է եղել քրիստոնեական աշխարհում և որոշակի ազդեցություն է ունեցել թե՛ արևելյան՝ հունալեզու, և թե՛ արևմտյան՝ լատինալեզու փիլիսոփայական՝ մարդաբանական, հոգեբանական ու բարոյագիտական մտքի զարգացման վրա։ Նեմեսիոսի գիրքը լատիներեն առաջին անգամ թարգմանել է Ալֆանուս Սալերնացին 1080 թվականին, երկրորդ անգամ Բուրգունդիո Պիզանացին՝ 1153 թվականին կամ 1165 թվականին, իսկ առանձին գրքով հրատարկվել է 1565 թվականին Անտվերպենում։ Միջնադարում Նեմեսիոսի երկը թարգմանվել է նաև ասորերեն, արաբերեն և վրացերեն[4]։

Նեմեսիոսի երկը բաղկացած է 44 գլխից, որոնցում քննարկվում են հետևյալ թեմաները՝

  1. մարդու բնության մասին (գլուխ 1),
  2. հոգու բնության մասին (գլուխ 2), հոգու և մարմնի միավորման մասին (գլուխ 3),
  3. մարդու մարմնի և դրա տարրերի մասին (գլուխ 4-5),
  4. հոգու զորությունների ու տեսակների, զգայությունների, հոգու և մարմնի գործողությունների ու վիճակների, ֆիզիոլոգիական գործընթացների, ուրախության, տրտմության, երկյուղի, կամավորի և պատահականի և այլնի մասին (գլուխ 6-34),
  5. կամքի ազատության, ճակատագրի և նախախնամության մասին (գլուխ 35-44)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հրաչիկ Ղազարի Միրզոյան (1971)։ Սիմեոն Ջուղայեցի։ Երևան: ԵՊՀ հրատարակչություն։ էջեր 35, 36, 64 
  2. Գ. Հ. Գրիգորյան, (1980)։ Հովհան Որոտնեցու փիլիսոփայական ուսմունքը։ Երևան։ էջեր 35–36 
  3. Аревшатян С., Лалафарян С. (1956)։ Сочинение Иоанна Воротнеци «Об элементах», հ. 3։ Երևան: Բանբեր Մատենադարանի։ էջ 344 
  4. 4,0 4,1 Սեյրան Զաքարյան, Նեմեսիոս Եմեսացի և Հովնան Որոտնեցի (փիլիսոփայական առնչություններ)