Նեմատիկ հեղուկ բյուրեղներում,(ՆՀԲ) մոլեկուլների ծանրության կենտրոն­նե­րի համար հեռակա կարգը բացակայում է, սակայն գոյություն ունի կողմնորո­շու­մային կար­գավորվածություն։ Այսինքն`մոլեկուլները կողմնորոշված են արտա­քին պայ­ման­ներով որոշվող որևէ գերադասելի ուղղությամբ։ Այդ գերադասելի ուղղու­թյամբ ուղ­­ղված միա­­վոր վեկտորը կոչվում է դիրեկտոր [1]:

Խոլեստերիկ հեղուկ բյուրեղները տեղայնորեն շատ նման են նեմատիկներին։ Ծա­վալային առումով դրանք ունեն պարուրաձև կառուցվածք։

Սմեկտիկ (հունարեն <<օճառ>> բառից) հեղուկ բյուրեղները ավելի կարգավոր­ված են, քան նեմատիկ բյուրեղները։ Նրանք ունեն շերտավոր կառուցվածք։ Յուրաքանչյուր շերտի հաստությունը մեկ մոլեկուլի երկարության կարգի է։ Շերտի ներսում մոլե­կուլ­ներն ունեն կողմնորոշումային, բայց ոչ տրանսլյացիոն կարգավորվա­ծություն։ Մոլե­կուլ­ները չեն կարող անցնել շերտից շերտ։ Շերտերը կարող են իրար նկատմամբ ազատ սահել։

Գոյություն ունեն ՆՀԲ­-ի­ կողմնորոշման հետևյալ տեսակները՝ պլանար, հո­մե­ո­տրոպ, հիբրիդ և թվիստ [2]:

Պլանար կողմորոշումով նեմատիկ հեղուկ բյուրեղական բջջում դիրեկտորը զու­գահեռ է պատերին։ Այն օպտիկապես միառանցք բյուրեղ է, որի օպտիկական ա­ռանցքը զուգահեռ է պատերին։

Հոմեոտրոպ կողմնորոշումով նեմատիկ հեղուկ բյուրեղական բջջում դիրեկտորը (հետևաբար նաև օպտիկական առանցքը) ուղղահայաց է պատերին։

Հիբրիդ կողմնորոշումով նեմատիկ հեղուկ բյուրեղական բջջում պատերից մեկին առկա է պլանար, իսկ մյուսին՝ հոմեոտրոպ կողմնորոշում։

Թվիստ կողմնորոշման դեպքում յուրաքանչյուր պատին և պատերին զու­գա­հեռ ցանկացած հարթության մեջ կողմնորոշումը պլանար է։ Պարզապես դի­րեկ­տորի ուղղությունը հարթությունից հարթություն պտտվում է և ստացվում է պատերին ուղղա­հայաց ուղ­ղու­թյամբ  պարուրաձև կառուցվածք։

  1. Ռ. Ս. Հակոբյան, Ռ. Ս. Չիլինգարյան Հեղուկ բյուրեղների ֆիզիկա 2006
  2. Сонин А.С. Введение в физику жидких кристаллов. Москва: Наука, 1983(չաշխատող հղում)