Նեղ սևամարմին
Նեղ սևամարմին | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Laena constricta
|
Նեղ սևամարմին (լատին․՝ Laena constricta), սևամարմինների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրել3,5-4 մմ մարմնի երկարությամբ, նեղ, թույլ փայլով, թեթևակի ուռուցիկ մանր բզեզ է՝ կարմրադարչնագույնից մինչև մուգ դարչնագույն գունավորմամբ[1]։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Հայաստանում, Նախիջևանում։ Հայտնի է Արարատյան հարթավայրի մի քանիշ կետերից՝ Երևանի շրջակայքից (Նուբարաշեն, Ջրվեժ, «Էրեբունի» պետական արգելոց գյուղեր), Կոտայքի (Հանցավան գյուղ) և Արարատի (Երասխ գյուղ) մարզերից[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱպրում են տարբեր տեսակի կիսաանապատներում՝ ինչպես աղուտայինում, այնպես էլ տափաստանաբուսայինում, հանդիպում՝ ապրիլ, հունիս ամիսներին քարերի տակ, գիշերը թռչում են դեպի լույսի աղբյուր։
Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։
Պահպանություն
խմբագրելՍահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Թվաքանակը և դրա փոփոխության միտումները կայուն է, ոչ բարձր։
Վտանգման հիմնական գործոնները հողերի գյուղատնտեսական յուրացումն է և խոցելի չոր էկոհամակարգերում անասունների գերարածեցումը։
Պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.