Նեղտերևի
Նեղտերևի | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Chamaenerion Raf. ex Holub
| ||||||||||||||
|
Նեղտերև (լատ.՝ Chamaenerion[1]), ապուզանազգիների (իշախուտազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 20 տեսակ։
Կենսաբանական նկարագիրԽմբագրել
Ցողունն ուղղաձիգ է, երբեմն՝ թույլ ճյուղավորվող՝ ծածկված խիտ տերևներով, բարձրություն՝ 50-150 սմ։ Տերևները նստադիր են, նշատարաձև, ամբողջաեզր, մուգ կանաչ, ստորին մասում՝ գորշակապտավուն։ Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ բաց մանուշակագույն, վարդագույն կամ ծիրանագույն, երբեմն՝ սպիտակ։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը քառափեղկ, պատիճանման տուփիկ է։ Սերմերը փուփուլավոր են։
ՀայաստանումԽմբագրել
Հայաստանում՝ 3 տեսակ՝
- Նեղտերև նեղատերև (C.angustifolium),
- Նեղտերև Ստևենի (C. stevenii),
- Նեղտերև Դոդոնի (C.dodonaei)։
ՏարածումԽմբագրել
Տարածված է Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառի բացատներում, մարգագետիններում, խոնավ վայրերում, առվակների ափերին և այլն (վերին լեռն, գոտուց մինչև ենթալպյանը)։
ՏաքսոնոմիաԽմբագրել
Դասը մտնում է Onagroideae ենթաընտանիքի, Onagraceae ընտանիքի և Myrtales կարգի մեջ։
13 ընտանիք | еավելի քան 400 դաս | |||||||||||||||
Կարգ Մրտածաղկավորներ | Ենթաընտանիք Onagroideae | f1 | ||||||||||||||
բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր | ընտանիքԻշախուտազգիներ | ցեղ Նեղտերև | ||||||||||||||
ևս ծակավոր բույսերի 44 կարգ | ևս 1 ենթաընտանիք Ludwigioideae | f2 | ||||||||||||||
ՏեսակներԽմբագրել
Դասը ընդգրկում է 14 տեսակ[2]։
- Chamerion angustifolium (L.) Holub — Иван-чай узколистный
- Chamerion caucasicum (Hausskn.) A.I.Galushko
- Chamerion colchicum (Alboff) Holub
- Chamerion conspersum (Hausskn.) Holub
- Chamerion danielsii (D.Löve) S.K.Cherepanov
- Chamerion dodonaei (Vill.) Holub
- Chamerion fleischeri (Hochst.) Holub
- Chamerion iranicum (Raven) Holub
- Chamerion latifolium (L.) Holub
- Chamerion platyphyllum (Daniels) A.Löve & D.Löve
- Chamerion prantlii (DallaTorre et Sarnth.) Holub
- Chamerion speciosum (Decaisne) Holub
- Chamerion stevenii (Boiss) Holub
- Chamerion subdentatum (Rydb.) A.Löve & D.Löve
ՆշանակությունԽմբագրել
Դեղաբույս է. պարունակում է ասկորբինաթթու, կարոտին (A-նախավիտամին), աղաղանյութեր։ Պատրաստուկներն օգտագործում են որպես կապող, արյունահոսությունը դադարեցնող, վերքամոքիչ միջոց։ Տերևներից և արմատներից պատրաստում են աղցաններ և այլն։ Մեղրատու է։
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Барабанов Е. И. Ботаника: учебник для студ. высш. учеб. заведений.. — М.: Академия, 2006. — 298-448 с. — ISBN 5-7695-2656-4
- Bleeker, Walter; Schmitz, Ulf & Ristow, Michael (2007)։ Interspecific hybridisation between alien and native plant species in Germany and its consequences for native biodiversity. Biological Conservation 137(2)։ 248-253. doi:10.1016/j.biocon.2007.02.004 (HTML abstract, appendix reserved for subscribers)
- Steenkamp, V; Gouws, M.C; Gulumian, M; Elgorashi, E.E. & van Stade, J. (2006)։ Studies on antibacterial, anti-inflammatory and antioxidant activity of herbal remedies used in the treatment of benign prostatic hyperplasia and prostatitis. Journal of Ethnopharmacology 103(1)։ 71-75. doi:10.1016/j.jep.2005.07.007 PDF fulltext
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |