Նեհիր Էրդողան
Նեհիր Էրդողան (թուրքերեն՝ Nehir Erdoğan, հունիսի 16, 1980[1], Իզմիր, Թուրքիա), կինոյի և հեռուստատեսության թուրք դերասանուհի։
![]() | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1980[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Իզմիր, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
ԿենսագրությունԽմբագրել
Նեհիր Էրդողանը ծնվել է 1980 թվականի հունիսի 16-ին Իզմիրում։ Տարրական և միջնակարգ կրթությունը ստանալով հայրենի քաղաքում՝ ընդունվել է Մարմարա համալսարանի տնտեագիտության և կառավարման ֆակուլտետի բիզնես կառավարման բաժին։ Այնուհետև սովորել է նույն համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի հեռուստատեսության և կինոյի բաժինը։ Որոշ ժամանակ բնակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այնուհետ վերադարձել Թուրքիա և նկարահանվել «Օտարերկրյա փեսացուն» հեռուստասերիալում։ Նկարահանվել է թուրքական մի շարք հեռուստաալիքների հեռուստասերիալներում։ Բացի հեռուստասերիալներից, նկարահանվում է նաև ֆիլմերում։
ՖիլմագրությունԽմբագրել
Ֆիլմեր | |||
---|---|---|---|
Տարի | Ֆիլմ | Դեր | Ծանոթագրություն |
2003 | Քաոսի սերունդը մեկնում է արտասահման | Արզու / Իսմայիլի աղջիկը | Գլխավոր դեր |
2004 | Դպրոց | Գյուլդեմ | Գլխավոր դեր |
2008 | Կոտրված հրեշտակ | Էբրու | Գլխավոր դեր |
2014 | Հետևանքներ | Էջե | Գլխավոր դեր |
Հեռուստատեսություն | |||
Տարի | Հեռուստասերիալ | Դեր | Ծանոթագրություն |
2003 | Իմ մարզիչ | Փելին | Երկրորդական դեր |
2003 | Մեղանչանքի բլուր | Գյումյուշ | Գլխավոր դեր |
2004 - 2007 | Օտարերկրացի փեսացուն | Նազլը Բաքլավաջըօղլու | Գլխավոր դեր |
2007 - 2008 | Քաղցրիկ Բելա Ֆադիմեն | Ֆադիմե | Գլխավոր դեր |
2008 | Լուսնի լույս՝ փաստաբաններ | Բաշաք Այդոսթ | Գլխավոր դեր |
2009 - 2010 | Սերը երազ է | Ասմին | Գլխավոր դեր |
2012 | Վերջինը | Այլին Քարան | Գլխավոր դեր |
2014 | Ռեակցիա | Դույգու | Գլխավոր դեր |
2017 | Ֆի | Նիլայ | Գլխավոր դեր |
2018- | Երկվորյակներ Մեմո ջան | Մելեք | Գլխավոր դեր |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
Արտաքին հղումներԽմբագրել
- IMDb'de Nehir Erdoğan
- Sinema Türk'te Nehir Erdoğan Archived 2010-03-30 at the Wayback Machine.