Նա տղամարդ է (ֆիլմ)
Նա տղամարդ է (անգլ.՝ She's the Man), 2006 թվականի երիտասարդական կատակերգություն,նկարահանված Ուիլյամ Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշերը» պիեսի հիման վրա։
Նա տղամարդ է անգլ.՝ She's the Man | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, ֆիլմ անչափահասների համար, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և ֆիլմ ֆուտբոլի մասին |
Թեմա | ֆուտբոլ |
Հիմք | Տասներկուերորդ գիշեր |
Թվական | 2006 և սեպտեմբերի 21, 2006[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էնդի Ֆիքման[2][3][4][…] |
Պրոդյուսեր | Լորեն Շուլեր Դոններ, Թոմ Ռոզենբերգ և Գարի Լուչեզի |
Սցենարի հեղինակ | Կարեն ՄակՔալահ Լուց և Քիրսթեն Սմիթ |
Դերակատարներ | Ամանդա Բայնս[3][4][5][…], Չաննինգ Տատում[4][5][6], Լորա Ռամզի[3][5][6], Դևիդ Քրոս[5], Վիննի Ջոնս[5], Ալեքսանդրա Բրեքենդրիջ[5], Ջեյմս Քըրք[5], Ռոբերտ Հոֆման[3][5], Ջոնաթան Սադովսկի[5], Էմիլի Փերքինս[5], Ջուլի Հագերթի[5], Ամանդա Քրյու[5], Ջեսիկա Լուկաս[5] և Բրենդոն Ջեյ ՄակԼարեն[5] |
Օպերատոր | Գրեգ Գարդիներ |
Երաժշտություն | Նաթան Վոնգ |
Մոնտաժ | Մայքլ Ջաբլոու |
Նկարահանման վայր | Վանկուվեր |
Կինոընկերություն | Lakeshore Entertainment |
Տևողություն | 102 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Լոզունգներ
խմբագրել- «It’s time to settle the score». (Ժամանակն է ընդհանրացնել հաշիվը)
- «Բոլորն էլ կմախք ունեն իրենց պահարանում»
- «If you wanna chase your dream, sometimes you gotta break the rules». («Եթե ուզում ես իրականացնել երազանքդ, երբեմն պետք է խախտես կանոնները»)
- «Դյուկին դուր է գալիս Ալիվիան, ով սիրահարված է Սեբաստիանին, իսկ Սեբաստիանը իրականում Վիոլան է, ում եղբայրը հանդիպում է Մոնիկի հետ։ Վիոլան ատում է Ալիվիային, քանի որ նա հանդիպում է Դյուկի հետ, որպեսզի Սեբաստիանին ստիպի խանդել, ով իրականում Վիոլան է, իսկ Դյուկը մտածում է, որ Վիոլան տղամարդ է․․․» («Everybody has a secret… Duke wants Olivia who likes Sebastian who is really Viola whose brother is dating Monique so she hates Olivia who’s with Duke to make Sebastian jealous who is really Viola who’s crushing on Duke who thinks she’s a guy…»)
Սյուժե
խմբագրելՎիոլան և Սեբաստիան Գաստինգսը երկվորյակներ են և սովորում են ավարտական դասարանում։ Նրանց ծնողները բաժանված են, երեխաները որոշ ժամանակ անց են կացնում հոր մոտ, ապա՝ մոր։ Սեբաստիանը բանաստեղծ է երաժիշտ, երազում է իր խմբի հետ հայտնվել բեմում։ Հաճախակի բացակայությունների պատճառով նրան հեռացնում են դպրոցից, և նա պետք է ուսումն այլ տեղ շարունակի։ Բայց այն ժամանակ, երբ Սեբաստիանը պետք է հայտնվեր, որպեսզի նոր դպրոց գնար, իր խմբի հետ մեկնում է Լոնդոն՝ մրցույթի մասնակցելու համար։ Նա քրոջը խնդրում է օգնել իրեն՝ ծնողների անունից դպրոց զանգելով։
Մայրը Վիոլային ցանկանում է տեսնել ամենամյա «առաջնելույթ ունեցողների երեկույթ»-ին փայլելիս՝ նրա համար զգեստ է ընտրում, այն ժամանակ, երբ աղջիկը աշխարհում ամենաշատը ֆուտբոլ խաղալ է սիրում։ Վիոլան դպրոցում ֆուտբոլի (հավաքական) կապիտանն է, և տրամադրված է հաղթել մրցույթում, սակայն կանանց հավաքականին, թվաքանակի քչության պատճառով թույլ չեն տալիս մասնակցել մրցույթին, իսկ տղաների հավաքականի կապիտանը խտրականապես դեմ է աղջիկներին ընդգրկել խմբում։ Վիոլայի բարկության հետ մեկտեղ, նրա ընկեր Ջաստինը, որը Կօրնուելլ խմբի կապիտանն է, համաձայն է մարզիչի հետ։ Արդյունքում հարաբերություններն ընդհատվում են։
Վիոլան որոշում է` Սեբաստիանի տեսքով, ընդունվել Իլլիրիյու, ընդգրկվել ֆուտբոլային հավաքականում և հաղթել Կորնուելլի խմբին` խաղի ժամանակ, որը պետք է տեղի ունենա 2 շաբաթից։ Իր ընկերոջ` ոճաբան Պոլի օգնությամբ Վիոլան կերպարանափոխվում է տղայի, հնարավոր է մի քիչ տարօրինակ, բայց լիովին համոզիչ, և ուղևորվում է Իլլիրիյու, մայրիկին ասելով, որ հոր մոտ է գնում։ Հանրակացարանում նրա սենյակակիցը Դյուկ Օրսինոն է դառնում` տեղի ֆուտբոլային հավաքականի աստղը։ Տղաները Սեբիաստիանին այնքան էլ ջերմ չեն ընդունում, իսկ մարզիչը նորեկին պահեստային խաղացողների մեջ է ընդգրկում` ակնկալիք չունենակով, որ նա երբևէ կհայտնվի դաշտում։ Բացի այդ Գոլդ դպրոցի տնօրենը նորեկի հանդեպ յուրահատուկ զգացմունք է տածում։ Երբեմն նրա ծրագիրը ձախողման է հասնում, սակայն նրան փրկում է այն, ինչը ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում։
Վիոլան ծանոթանում է գեղեցկուհի Ալիվիայի հետ, որը շուտով սիրահարվում է «Սեբաստիանին», ով նրա սիրտը գերել էր անմիջական շփումների և բանաստեղծությունների միջոցով (Սեբաստիանի բանաստեղծությունների թուղթը պատահաբար ընկնում է նրա ձեռքը)։ Ալիվիայի ուշադրությունը, ինչպես նաև պիցցերիայում բեմադրված փոքրիկ թատրոնը` կազմակերպված Պոլի և Վիոլայի ընկերուհիների կողմից, Սեբաստիանին կանանց սրտերը գերելու փառք է բերում։ Արդյունքում Դյուկը, սիրահարվելով Ալիվիային, բայց չկարողանալով խոստովանել այդ մասին, Վիոլային խնդրում է, որպեսզի Ալիվիային համոզի իր հետ հանդիպել, իսկ «Սեբաստիանին» դրա փոխարեն առաջարկում է իրեն մարզել, որ մարզիչը իրեն ընգրկի հիմնական հավաքականում։ Իսկ Ալիվիայի մյուս երկրպագուն` Մալկլմը, հասկանալով, որ Ալիվիան «սիրահարվել» է Սեբաստիանին, հետախուզություն է սկսում, հուսալով գտնել վարկաբեկող իրադարձություններ Սեբաստիանի կյանքում։ Մինչդեռ ինքը` Վիոլան, ավելի շատ ուշադրություն է դարձնում Դյուկին։
Մայրը հիշեցնում է, որ Սեբաստիանն ու Վիոլան պետք է մասնակցեն կառնավալին։ Այդտեղ պետք է գան նաև Դյուկը, Ալիվիան և Ջաստինը։ Վիոլան շփոթության մեջ է. նա միաժամանակ պետք է լինի ինքը և կրկնօրինակի եղբորը։ Դյուկը «համբույրների սենյակ» ատրակցիոնում է, փորձում է հերթ փահել, որպեսզի համբուրի Ալիվիային, բայց արդյունքում համբուրվում է Վիոլայի հետ։ Դա տեսնելով, Ջաստինը խանդում է նախկին ընկերուհուն, կռվի մեջ է ընկնում։ Միաժամանակ Վիոլան` Սեբաստիանի տեսքով, պետք է փախչի Մոնիկից` Սեբաստիանի նախկին ընկերուհուց, ում հետ նա Լոնդոն գնալուց առաջ բաժանվել էր։
Դյուկը Վիոլայի հետ անընդհատ շփման մեջ է, և Վիոլայի համար ավելի ու ավելի է դժվարանում չարտահայտել իր զգացմունքները, որոնք դառնում են հետաքրքիր իրավիճակների պատճառ։ Աղջիկը Սեբաստիանի տեսքով փորձում է համոզել Դյուկին, որպեսզի հանդիպման հրավիրի «իր քրոջը»։ Ալիվիայի ընկերուհին նրան առաջարկում է փորձված միջոց. որպեսզի Սեբաստիանը խանդի, պետք է Դյուկին հրավիրել կրկնակի հանդիպման, Սեբաստիանի և Յունիսի հետ։ Այդ նույն ժամանակ, իրական Սեբաստիանը վերադառնում է Լոնդոնից և փորձում է հեռացնել իրենից Մոնիկին։ Վիոլան մոր խնդրանքով ներկայանում է երիտասարդ դեբյուտանտների երեկույթին։ Այնտեղ նա հանդիպում է Ալիվիային ու Մոնիկին, աղջիկները զուգարանում Սեբաստիանի պատճառով կռվի մեջ են ընկնում, իսկ Վիոլան իմանում է, որ Ալիվիան սիրահարվել իրեն (այսինքն Սեբաստիանին)։ Երեկոյան Ալիվիան իրական Սեբաստիանին պատմում է իր զգացմունքների մասին։ Այդ ամենը տեսնում է Դյուկը, և որոշում, որ Սեբաստիանը օգտվել է իր անկեղծությունից, որպեսզի աղջկան դեպի իրեն գրավի։
Մոնիկը և Մալկլմը ամեն ինչ հասկանում են և որոշում վաղվա խաղի ժամանակ պատռել Վիոլայի դիմակը։ Նեղացած Դյուկը հրաժարվում է շփվել «Սեբաստիանի» հետ, արդյունքում Վիոլան ուրիշի սենյակում է քնում և խաղից ուշանում։ Իրական Սեբաստիանին արթնացնում և ուղարկում են խաղի, որը հայտնվել էր տղաների սենյակում և ոչինչ չհասկանալով դուրս է գալիս, որպեսզի խաղա առաջին խաղակեսում։ Այդ իսկ պատճառով, երբ Մալկլմը Գոլդի ուղեկցությամբ դաշտ է դուրս գալիս և հայտարարում, որ Սեբաստիանը աղջիկ է, նա ապացուցում է, որ դա այդպես չէ։ Երկրորդ խաղակեսին դուրս է գալիս Վիոլան։ Առաջին անգամ եղբոր հետ խոսելով, նա իմանում է Սեբաստիանի ու Ալիվիայի համբույրի մասին և հասկանում թե ինչ է տեսել և ինչից է նեղացել Դյուկը։ Դաշտում, տեսնելով, որ Դյուկն իրեն արհամահրում է Վիոլան ամեն ինչի մասին խոստովանում է։ Չնայած դիմակազերծմանը, Վիոլային հնարավորություն են տալիս ավարտել պաղը, արդյունքում Վիոլան գոլ է հարվածում և Իլիրիայի հավաքականը հաղթում է։
Դեբյուտանտների երեկույթին Վիոլան հաշտվում է Դյուկի հետ, որը նեղացել էր նրա կերպարանափոխման պատճառով։
Ֆիլմը և պիեսը
խմբագրելՖիլմի սյուժեն իրենից ներկայացնում է շատ ազատ, մեր ժամանակներում տեղ գտած Ուիլյամ Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշերը» պիեսը, ինչի մասին խոսվում է ֆիլմի տիտրերում։ Սցենարիստ և պրոդյուսեր Իվան Լեսլիի գլխում այդ միտքը հղացել է այն բանից հետո, երբ նա դիտել է «Տասներկուերորդ գիշերը» պիեսը, բեմադրված Սեմ Մենդեսի լոնդոնյան թատրոն` «Donmar Warehouse»-ում, որտեղ գլխավոր դերը խաղացել է Էմիլի Ուոթսոնը։ Սցենարի ընթացքում Վիոլայի դերը միանգամից հանձնվել է Ամանդա Բայնսին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.kinokalender.com/film1197_she-s-the-man-voll-mein-typ.html
- ↑ http://www.imdb.com/title/tt0454945/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://stopklatka.pl/film/ona-to-on
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.interfilmes.com/filme_16302_Ela.e.o.Cara-(She.s.the.Man).html
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 http://www.imdb.com/title/tt0454945/fullcredits
- ↑ 6,0 6,1 http://www.metacritic.com/movie/shes-the-man