«Նա վերստին այստեղ է» (գերմ.՝ Er ist wieder da), հունգարական ծագմամբ գերմանացի գրող և լրագրող Թիմուր Վերմեշի (գերմ.՝ Timur Vermes) առաջին վեպը, որը լույս է տեսել 2012 թվականին և վաճառվել միլիոնից ավել նմուշով։ Վեպի անգլերեն և ռուսերեն թարգմանությունները հրատարակվել են 2014 թվականին[1]։

Նա վերստին այստեղ է
Er ist wieder da
ՀեղինակԹիմուր Վերմեշ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրsatirical fiction?
ԹեմաԱդոլֆ Հիտլեր
Բնօրինակ լեզուգերմաներեն
Կերպար(ներ)Ադոլֆ Հիտլեր
ՀրատարակիչEichborn Verlag?
Հրատարակման տարեթիվ2012
 Er ist wieder da Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

2014 թվականին բեռլինյան պուրակում ուշքի է գալիս Ադոլֆ Հիտլերը։ Սկզբում նա չի հիշում, թե ինչպես է հայտնվել ապագայում։ Նրան հայտնի չէ, թե ինչու չկա ռմբակոծություն, նրան ոչ մեկը չի ճանաչում, և ամենուրեք փախստականեր են։ Շուտով նա թերթերի կրպակ է նկատում, որտեղ տեսնում է, որ արդեն 21-րդ դարն է։ Նրա ժամանակավոր կացարանն ապահովում էր կրպակի աշխատողը, որը Հիտլերին շփոթում է անտուն դերասանի հետ։ Շատ ժամանակ չանցած՝ նրան նկատում են պրոդյուսերները, որոնց շնորհիվ նա դառնում է Յություբի և հեռուստատեսության աստղ[2]։

Էկրանավորում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.algemeiner.com/2013/01/07/german-comic-novel-about-hitler-becomes-bestseller/#
  2. Oltermann P. (2014 թ․ մարտի 23). «Germany asks: is it OK to laugh at Hitler?» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նա վերստին այստեղ է» հոդվածին։