Նարինի գոգավորություն (ղրղզ.՝ Нарын өрөөнү), միջլեռնային իջվածք ներքին Տյան Շանում, Ղրղզստանում, Նարին գետի միջին հոսանքի շրջանում։ Բարձրությունը 1300—3000 մ է, երկարությունը՝ մոտ 300 կմ, լայնությունը՝ մինչև 50 կմ։ Նարին գետի ափին տարածված են բեդլենդները։ Կլիման խիստ ցամաքային է, ցուրտ։ Տարեկան տեղումները 200—300 մմ են։

Նարինի գոգավորություն
Աշխարհագրական
տեղադրություն
Ղրղզստան
Երկարություն300
Լայնություն50

Բաց գորշավուն հողերի վրա տարածված են աղուտաօշինդրային և լեռնատափաստանային բույսերը։ Կաղապար:Ղրղզստան-անավարտ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 204