Նատյուրմորտ վարագույրով

«Նատյուրմորտ վարագույրով», Պոլ Սեզանի նկարը, որը ներկայում ընդգրկված է Էրմիտաժի հավաքածուում։

Նատյուրմորտ վարագույրով
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Սեզան
տարիմոտ 1898
բարձրություն55 սանտիմետր[1]
լայնություն74,5 սանտիմետր[1]
ստեղծման վայրՖրանսիա[1]
ժանրնատյուրմորտ
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
սեփականատերԻվան Մորոզով
կայք
Ծանոթագրություններ

Այս նկարում Սեզանը պատկերել է բուսական զարդանախշով գործվածք, ծաղիկներով նկարազարդված սպիտակ սափոր, երկու ափսեների վրա խնձորներ և նարինջներ, ճմրթված բաց գույնի սփռոց և ճմրթված կիսաթափանցիկ անձեռոցիկ... Սեղանը թվում է ուռուցիկ և մի կողմից բարձրացված։ Արվեստաբան Ա. Դուբեշկոն նշում է. «Սեզանը միտումնավոր է նման խախտում թույլ տալիս հեռանկարում՝ որպես սովորական ակադեմիական նատյուրմորտից հրաժարվելու նշան, որտեղ բոլոր առարկաները դիտարկվում են մեկ անկյան տակ»[2]։ Էրմիտաժի աշխատակիցները նշում են, որ «միևնույն ժամանակ նկարում գերիշխում է ձևերի և գույների հավասարակշռությունը, ինչը ստեղծում է այս նյութական աշխարհի ամբողջականության և կայունության տպավորություն»[3]։

Պետական էրմիտաժի արևմտաեվրոպական կերպարվեստի բաժնի գլխավոր գիտաշխատող, արվեստի պատմության դոկտոր Ալբերտ Կոստենևիչը, 19-20-րդ դարի սկզբի ֆրանսիական արվեստին նվիրված իր էսսեում նկարագրելով նկարը, նշել է.

Ծավալի զգացողություն ստեղծելու համար Սեզանը չի ավելացնում ոչ սև, ոչ սպիտակ։ Օգտագործելով իմպրեսիոնիստների զենքը՝ մաքուր գույնը, բայց այն յուրովի օգտագործելով՝ նա կառուցում է նարնջի ձև՝ հաջորդաբար դասավորելով դեղին, նարնջագույն, կարմիր, մանուշակագույն վրձնահարվածներն այնպիսի հերթականությամբ, որ դրանց համադրությունից ծնվի գունդ, որը չի ծառայում որպես ինչ-որ առանձին նարնջի կրկնություն, այլ դառնում է գեղանկարչական մատերիայի թանկարժեք թանձրուկ։

Նկարը ձեռք է բերել մոսկովյան վաճառական և կոլեկցիոներ Իվան Մորոզովը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նրա հավաքածուն ազգայնացվել է, և այս նկարը, ի թիվս այլոց, հայտնվել է Նոր արևմտյան արվեստի պետական թանգարանում, իսկ 1948 թվայանին թանգարանի լուծարումից հետո այն փոխանցվել է Պետական էրմիտաժին։ 2014 թվականի վերջից ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքում (դահլիճ 410)՝ Սերգեյ Շչուկինի և Մորոզով եղբայրների հիշատակին նվիրված պատկերասրահում[5]։

Նատյուրմորտ (էտյուդ), 1892-1894 թվականներ, Բառնսի ֆոնդ

Բառնսի հիմնադրամի թանգարանում (Փենսիլվանիա, ԱՄՆ) պահվում է 1892-1894 թվականներով թվագրվող «Նատյուրմորտ վարագույրով» անավարտ էտյուդը, որից երևում է, որ նկարի վերջնական տարբերակը ենթարկվել է փոփոխությունների սկզբնական մտահղացման համեմատ[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28722/
  2. Дубешко А. (авт.-сост.) Импрессионизм. 100 шедевров. — М.: Эксмо, 2015. — С. 62.
  3. «Государственный Эрмитаж. — Поль Сезанн «Натюрморт с драпировкой»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  4. Костеневич А. Г. Французское искусство XIX — начала XX веков в Эрмитаже. Очерк-путеводитель. Л.: Искусство, 1984. — С. 129.
  5. «Государственный Эрмитаж. — Здание Главного Штаба. — Зал Поля Сезанна». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  6. «Paul Cézanne «Nature morte»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.