Նատալյա Վլադիմիրովնա Սիպովսկայա (ռուս.՝ Наталия Владимировна Сиповская, հոկտեմբերի 26, 1961(1961-10-26), Սարատով, ԽՍՀՄ), ռուս արվեստագետ, Արվեստագիտության պետական ինստիտուտի տնօրեն։ Արվեստագիտության դոկտոր։

Նատալյա Սիպովսկայա
Ծնվել էհոկտեմբերի 26, 1961(1961-10-26) (62 տարեկան)
Սարատով, ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Գործունեության ոլորտԱրվեստի պատմություն
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Նատալյա Սիպովսկայան ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 26-ին Սարատովում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստի պատմության բաժինը, ապա՝ Արվեստագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն «Արվեստն ու կենցաղը Ռուսաստանի ճենապակու մշակույթում 18-րդ դարի երկրորդ կեսին» (ռուս.՝ «Искусство и быт в культуре фарфора в России второй половины XVIII века», 1992) թեմայով։ Ստաժավորում է անցել Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի թանգարաններում։ 2010 թվականին դարձել է արվեստագիտության դոկտոր՝ պաշտպանելով ատենախոսություն «Ճենապակին 18-րդ դարի ռուսական գեղանկարչության մեջ» (ռուս.՝ «Фарфор в русской художественной культуре XVIII века») թեմայով[1]։

1984-1988 թվականներին եղել է գիտաշխատող Կուսկովոյի դաստակերտ-թանգարանում։ 1992 թվականին դարձել է Արվեստագիտության ինստիտուտի գիտաշխատող, 2001 թվականին՝ «Ռուսական արվեստի պատմություն» բազմահատորյակի պատասխանատու քարտուղար։ 2011 թվականից եղել է առաջատար գիտաշխատող։ 2013 թվականին դարձել է Արվեստագիտության ինստիտուտի տնօրեն։

1989-1994 թվականներին եղել է ԽՍՀՄ մշակույթի նախարարության փորձագետ Պետֆոնդի գծով։ 1991-1995 թվականներին վարել է հնագիտական իրերին նվիրված բաժին «КоммерсантЪ» թերթում, «Деньги», «Домовой», «Эксперт» ամսագրերում։ 1994-1996 թվականներին եղել է «Предмет искусства» և «Медведь» ամսագրերի գլխավոր խմբագրի տեղակալ։

Եղել է «Пинакотека» (1996) հրատարակչության հիմնադիր, համանուն ալմանախի գլխավոր խմբագիր։

Գիտական գործունեություն խմբագրել

Նատալյա Սիպովսկայան կազմակերպել է ժամանակակից նկարիչների բազաթիվ ցուցահանդեսներ։ Հեղինակել է «Ճենապակին Ռուսաստանում 18-րդ դարում» ռուս.՝ «Фарфор в России XVIII века», «Пинакотека», 2008, 392 էջ) մենագրությունը։

Ընտանիք խմբագրել

  • Ամուսինը՝ Անդրեյ Տոլստոյ (1956-2016), Կերպարվեստի տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն,
  • Դուստրեր՝ Սաբինա (ծնվ․՝ 1982) և Վերա (ծնվ․՝ 2002)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Наталия Владимировна Сиповская». Энциклопедия «Известные учёные».
  2. «Статьи Н. В. Сиповской». Государственный институт искусствознания. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել