Նատալյա Սացի հուշարձան
Նատալյա Սացի հուշարձան (ռուս.՝ Памятник Наталии Сац), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային թատերական ռեժիսոր, գրող, դրամատուրգ, մանկավարժ, Մոսկվայի մանկական թատրոնի (1936 թվականից՝ Կենտրոնական մանկական թատրոն) տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նատալյա Սացին (1903-1993)։ Տեղադրվել է նրա անունով կոչվող պետական մանկական երաժշտական թատրոնի մուտքի մոտ։
![]() Նատալյա Սացի հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 55°41′46″ հս․ լ. 37°32′36″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Մոսկվա |
Կառուցվել է | 1998 |
Շինության ձևը | Արձանախումբ |
Կառուցել է | Ալեքսանդր Բալաշով |
Ներկա վիճակը | Կանգուն |
Հասցեն` ք. Մոսկվա, Վեռնադսկու պողոտա, 5։
ԲացումԽմբագրել
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1998 թվականի հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, քանի որ դերասանուհու ամբողջ կյանքն ու աշխատանքը նվիրված էր երեխաներին[1][2][3]։ Սակայն որոշ աղբյուրներում նշվում են 2001[4] և 2003[5] թվականները։ Բացման արարողությանը ներկա են եղել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, մշակույթի նախարար Նատալյա Դեմենտևան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Նատալյա Դուրովան և կոմպոզիտոր Տիխոն Խրեննիկովը։ Շինարարության նախաձեռնողներն են եղել Նատալյա Սացի հիմնադրամը, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը, Մոսկվայի մշակույթի կոմիտեն և Ռուսաստանի թատերական գործիչների միությունը։ Ֆինանսավորումն իրականացվել է Մոսկվայի կառավարության հաշվին[6][7][8]։
ՆկարագրությունԽմբագրել
Բրոնզե հուշարձանը պատկերում է երիտասարդ Նատալյա Սացին` երկու երեխաների` Կարմիր գլխարկի հագուստով աղջկա և Գորշ գայլի կերպարով տղայի շրջապատում։ Հորինվածքը տեղադրված է դորիական խոյակի տեսքով պատրաստված գրանիտե պատվանդանի վրա։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Ալեքսանդր Բալաշովը և ճարտարապետ Ալեքսանդր Վելիկանովը[9]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Распоряжение правительства Москвы №466-РЗП «О назначении государственной комиссии по приёмке скульптурной композиции „Наталья Сац и дети“»»։ КонсультантПлюс։ 1998-05-28։ Վերցված է 2018-09-30
- ↑ «Постановление правительства Москвы №533-ПП «Об упорядочении деятельности по содержанию произведений монументального и монументально-декоративного искусства»»։ КонсультантПлюс։ 2011-11-15։ Վերցված է 2018-09-30
- ↑ Союз писателей РСФСР, 1998, էջ 46
- ↑ Вострышев, 2009, էջ 381
- ↑ «В Москве реконструируют детский музыкальный театр имени Наталии Сац»։ Москва24։ 2014-08-19։ Վերցված է 2018-09-30
- ↑ «Распоряжение правительства Москвы №31-РП «Об установке скульптурной композиции „Наталия Сац и дети“»»։ АО «Кодекс»։ 1998-01-14։ Վերցված է 2018-09-30
- ↑ Артур Гутманович (2017-07-03)։ «Театр помогает юным зрителям научиться понимать настоящую музыку»։ Редакция газеты «Вечерняя Москва»։ Վերցված է 2018-09-30
- ↑ «Мэр Москвы подарил любимому художнику школу... и открыл памятник Наталии Сац и детям»։ Коммерсантъ։ 1998-06-02։ Վերցված է 2018-09-30
- ↑ Доронина, 2008, էջ 332
ԳրականությունԽմբագրել
- Вострышев М. И. Москва: все культурные и исторические памятники. — М.: Алгоритм, Эксмо, 2009. — 512 с. — ISBN 978-5-699-31434-8
- Доронина Л. Мастера русской скульптуры XVIII—XX веков. — М.: Белый город, 2008. — Т. 2.
- Союз писателей РСФСР, Руссиян С.Ф.С.Р. Комитет по печати, Государственный комитет Совета Министров РСФСР по делам издательств, полиграфии и книжной торговли Детская литература, Выпуски 1-6. — М.: Советская Россия, 1998.