Նատալյա Պառիգինա

ռուս և խորհրդային գրող

Նատալյա Դեոմիդովնա Պառիգինա (ռուս.՝ Наталья Деомидовна Парыгина, մայիսի 22, 1924(1924-05-22), Բորզյա, Բորզինսկի շրջան - դեկտեմբերի 9, 2016(2016-12-09), Տուլա, Ռուսաստան), խորհրդային և ռուս գրող։ ԽՍՀՄ գրողների միության (1958) և Ռուսաստանի գրողների միության անդամ։ Արհմիությունների կենտրոնական խորհրդի և ԽՍՀՄ գրողների միության համամիութենական մրցույթի դափնեկիր (1975), «Հասարակական ճանաչում» ոսկե կրծքանշանի ասպետ (1999), Լև Տոլստոյի անվան Տուլայի մարզային մրցանակի դափնեկիր (2000)։ Տուլա քաղաքի պատվավոր քաղաքացի (1994)։

Նատալյա Պառիգինա
Ծնվել էմայիսի 22, 1924(1924-05-22)
ԾննդավայրԲորզյա, Բորզինսկի շրջան
Վախճանվել էդեկտեմբերի 9, 2016(2016-12-09) (92 տարեկան)
Վախճանի վայրՏուլա, Ռուսաստան
Մասնագիտությունգրող և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՏոմսկի պոլիտեխնիկ համալսարան (1947) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1961)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ռուսաստանի գրողների միություն
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ
և Տուլա քաղաքի պատվավոր քաղաքացի

Կենսագրություն խմբագրել

Նատալյա Պարիգինան ծնվել է Չիտայի մարզի Բորզյա կայարանում, 1924 թվականի մայիսի 22-ին, գրասենյակային ծառայողի ընտանիքում։ Հեռակա սովորել և 1947 թվականին ավարտել է Տոմսկի Ս. Մ. Կիրովի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։ Աշխատել է Կեմերովոյի լեռնահանքային տեխնիկումում` որպես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ, ապա աշխատանքի է անցել գործարանում` որպես կոնստրուկտոր[1]։

1954 թվականին Կեմերովոյում լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Մանկավարժի գրառումները» և նույն թվականին Նատալյա Դեոմիդովնան Սիբիրից տեղափոխվել է Տուլա քաղաք։ 1958 թվականից համարվել է ԽՍՀՄ, ապա՝ Ռուսաստանի գրողների միության անդամ։ 1961 թվականին ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն գրական դասընթացները[2]։

1972 թվականին Տուլայում առաջին անգամ լույս տեսած Պարիգինայի «Այրին» վեպը մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում և արժանացել է Համամիութենական մրցույթի մրցանակի։ 1976 թվականին գիրքը վերահրատարակվել է։ 1999 թվականին ընթերցողի դատին է հանձնվել նրա նոր՝ «Ամեն գնով» վեպը, որտեղ բացահայտվել են մեր ժամանակների ամենահրատապ խնդիրները։

2004 թվականին լույս է տեսել Պարիգինայի «Որդին» վեպը, իսկ 2008 թվականին՝ «Ընտանեկան հանդիպումներ» ժողովածուն[3]։ Բազմիցս ընտրվել է Տուլայի քաղաքային խորհրդի պատգամավոր, եղել է Ռուսաստանի գրողների միության համագումարի պատվիրակ[4]։ 1994 թվականին Տուլա քաղաքի վարչակազմի ղեկավարի որոշմամբ նրան շնորհվել է «Տուլա հերոս քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում։

Բնակվել է Տուլայում, գրել արձակ գործեր։ Մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 9-ին[5]։

Մատենագիտություն խմբագրել

Գրքեր`

  • Наталья Парыгина «Записки педагога» (1954).
  • Наталья Парыгина «Вдова» (1972).
  • Наталья Парыгина «Личное счастье» (1976).
  • Наталья Парыгина «Мы с братом» (1978).
  • Наталья Парыгина «Судьба врача» (1983).
  • Наталья Парыгина «Тульские встречи» (1988).
  • Наталья Парыгина «Свет души» (1993).
  • Наталья Парыгина «Любой ценой» (1999).
  • Наталья Парыгина «Сын» (2004).
  • Наталья Парыгина «Семейные повести» (2008).

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • Արհմիությունների համամիութենական կենտրոնական խորհրդի և ԽՍՀՄ գրողների միության համամիութենական մրցույթի դափնեկիր (1975) «Այրին» վեպի համար,
  • «Հասարակական ճանաչում» Ոսկե կրծքանշանի ասպետ (1999),
  • Լև Տոլստոյի անվան Տուլայի մարզային մրցանակի դափնեկիր (2000) «Ամեն գնով» վեպի համար,
  • «Պատվո նշան» շքանշան,
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ,
  • Ա. Պուշկինի անվան մեդալ,
  • Մ. Ա. Շոլոխովի անվան մեդալ,
  • Տուլա քաղաքի պատվավոր քաղաքացի (1994)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Биография и книги автора Парыгина Наталья Деомидовна». www.rulit.me. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  2. «Тульская Библиотечная Система». tbclib.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  3. «Наталья Парыгина. Старейшая писательница Тульского края « Блог библиотеки "Литературные штучки"» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  4. «95 лет со дня рождения Парыгиной Натальи Деомидовны». ars-news.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  5. «На 93 году жизни скончалась тульская писательница Наталья Парыгина». tula.aif.ru. 2016 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել