Նատալյա Մորար

մոլդովացի լրագրողուհի

Նատալյա Մորար (ռումիներեն՝ Natalia Morari, ռուս.՝ Наталья Григорьевна Морарь, հունվարի 12, 1984(1984-01-12), Հնչեշտ, Հնչեշտի շրջան), մոլդովացի լրագրող։ Նա Ռուսաստանում մշտական բնակության իրավունք ուներ մինչև 2007 թվականի դեկտեմբեր, որից հետո արտաքսվել է` Ռուսաստանում կոռուպցիոն սկանդալի բացահայտման պատճառով[1][2]։ Ծնվել է Մոլդովայում։ 2002 թվականին տեղափոխվել է Ռուսաստան` սովորելու Մոսկվայի պետական համալսարանի սոցիոլոգիայի բաժնում, որն ավարտել է 2007 թվականին։ Մորարը դիմել է Ռուսասատանի քաղաքացիություն ստանալու համար, որը պետք է ստանար 2008 թվականի ապրիլին[3], սակայն նրա դիմումը մերժվել է` ազգային անվտանգության հետ կապված պատճառներով[4]։

Նատալյա Մորար
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1984(1984-01-12) (40 տարեկան)
ԾննդավայրՀնչեշտ, Հնչեշտի շրջան
Քաղաքացիություն Մոլդովա
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետ և Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող
ԱմուսինIlya Barabanov?
 Natalia Morari Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նատալյա Մորարը ծնվել է 1984 թվականի հունվարի 12-ին, Կոտովսկում։ Սովորել է ռուսալեզու «Գաուդեամուս» լիցեյում, որն ավարտելուց հետո, 2002 թվականին տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան։ Համալսարանն ավարտել է գերազանցությամբ, 2007 թվականին[5]։

Գործունեություն խմբագրել

Ռուսաստանում խմբագրել

2005 թվականին Մորարը եղել է երիտադարդական «Դեմոկրատական այլընտրանք» շարժման հիմնադիրներից մեկը։ 2005 թվականի սեպտեմբերից մինչև 2006 թվականի օգոստոս նա աշխատել է «Բաց Ռուսաստան» հիմնադրամում որպես «Հանրային քաղաքականության դպրոց» ծրագրի համակարգող։ 2006 թվականի օգոստոսից եղել է «Այլ Ռուսաստան» կոալիցիայի մամուլի քարտուղար։

2007 թվականի փետրվարին սկսել է «Նովոյե վրեմյա» (ռուս.՝ Նոր ժամանակ) թերթի հետ համագործակցությունը` որպես ստաժոր, այդ ժամանակ էլ թողել է մասնակցությունը քաղաքական կազմակերպություններում, քանի որ «անթույլատրելի էր իր համար համարում լինել լրագրող և միաժամանակ մամուլի քարտուղար ինչ-որ քաղաքական կազմակերպություններում»։

2007 թ. հուլիսից դարձել է հաստիքային լրագրող։ Մորարը զբաղվել է ռուսաստանյան իշխանական վերնախավի հետ կապված կոռուպցիոն գործընթանցների և քաղաքական սպանությունների հետաքննությամբ։ 2007 թ. նոյեմբերին հրապարակել է մի քանի հոդված պետական ձեռնարկությունների անօրինական ֆինանսական գործունեության վերաբերյալ։

2007 թ. դեկտեմբերի 10-ին լույս է տեսել Մորարի հադվածը, որտեղ քննության էին առնվել ռուսաստանյան իշխանական «Միասնական Ռուսաստան» կողմից ֆինանսական ֆոնդերի միջոցով մյուս կուսակցություններին կախվածության մեջ գցելու և դրանով այդ կուսակցություններին մրցապայքարից հանելու դեպքերը[6]։

Դեկտեմբերի 16-ին Մորարը Իսրայելում մեկ շաբաթյա գործուղումից Ռուսաստան էր վերադառնում։ Դոմոդեդովո օդանավակայանում անձնագրի ստուգման ժամանակ նրան հայտարարել են, որ Անվտանգության դաշնային ծառայության որոշմամբ, նրա մուտքը Ռուսաստան արգելվում է[7]։ Նա պետք է մեկներ Քիշնև։

Մոլդովայում խմբագրել

2008-2009 թվականներին գլխավորում էի «Think Moldova» հիմնադրամը։ Սեփական խոստովանությամբ[8] Մոլդովայի խորհրդարանական ընտրություններից հետո մասնակցել է 2009 թվականին կազմակերպված բողոքի ցույցերի կազմակերպմանը, որոնք հետագայում` ապրիրլի 7-ին, Քիշնևում վերածվել են զանգվածային անկարգությունների[9][10]։

Հետաքննություններ խմբագրել

2007 թվականի մայիսին Մորարը բացահայտել է փողերի լվացման` ավստրիական Ռայֆայզեն Ցենթրալբանկի և Պուտինի մի քանի բարձրաստիճան վարչակազմի պաշտոնյանների, այդ թվում` Անվտանգության դաշնային ծառայության փոխնախագահ Ալեքսանդր Բորտնիկովի գործերը[11]։ Ըստ նրա` Ռուսաստանի կենտրոնական բանկի բարձրաստիճան պաշտոնյա Անդրեյ Կոզլովը, սպանվել է այդ փոխանցումները բացահայտելու և գործում ներքաշված Diskont բանկի լիցենզիան չեղարկելու համար[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «New Times Staffer Non-Grata in Russia». Kommersant. 2007 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 18-ին.
  2. Journalist's Expulsion Remains a Mystery Արխիվացված 2008-02-17 Wayback Machine, Kommersant, December 18, 2007
  3. "Natalia Morar, jurnalista care a infuriat Kremlinul", in România Liberă, 21 December 2008
  4. "Morar to Be Held Accountable Under Constitution" Արխիվացված 2008-12-11 Wayback Machine, Kommersant, August 25, 2008
  5. ««Я свободна!»». The New Times. Ирена Лесневская. 2 апреля 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 17-ին.
  6. «Чёрная касса» Кремля
  7. Корреспондента New Times задержали в Домодедове. В Россию её не пускают
  8. Я не коммунист!
  9. МВД Молдавии: журналистка Наталья Морарь задержана как организатор акций протеста в Кишиневе // Newsru.com, 08 апреля 2009
  10. Задержанная в Кишиневе Морарь оказалась однофамилицей журналистки // Lenta.ru, 09 апреля 2009
  11. Чиновники уводят деньги на Запад. Արխիվացված 2008-05-17 Wayback Machine by Natalya Morar The New Times № 15 May 21, 2007 г.English translation Արխիվացված Մարտ 17, 2008 Wayback Machine
  12. Австрийская полиция может возбудить дело против ключевых чиновников Кремля, утверждает New Times NEWSru.com May 23, 2007.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Մորար» հոդվածին։