Նատալյա Իվանովնա Խառլամպևա (ռուս.՝ Наталья Ивановна Харлампьева, սեպտեմբերի 1, 1952(1952-09-01), Յակուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և Մագան, Yakutsk Urban Okrug, Սախա-Յակուտիայի հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային և յակուտ գրող, արձակագիր և բանաստեղծ։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1988)։ Յակուտիայի ժողովրդական բանաստեղծ (2002)։ Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (2007)։ Ռուսաստանի Մեծ գրական մրցանակի դափնեկիր (2003) և Դելվիգի անվան գրական մրցանակի դափնեկիր (2015)։

Նատալյա Խառլամպևա
Ծնվել էսեպտեմբերի 1, 1952(1952-09-01) (71 տարեկան)
ԾննդավայրՅակուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ կամ Մագան, Yakutsk Urban Okrug, Սախա-Յակուտիայի հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, արձակագիր և բանաստեղծուհի
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՀյուսիսարևելյան ֆեդերալ համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, Յակուտիայի գրողների միություն և Ռուսաստանի գրողների միություն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Նատալյա Խառլամպևան ծնվել է 1952 թվականի սեպտեմբերի 1-ին, Յակուտիայի ԻԽՍՀ Մագան գյուղում։ 1973-1978 թվականներին սովորել է Յակուտիայի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում։ 1978 թվականից եղել է յակուտական «Северная трасса» թերթի թղթակից, հետագայում աշխատել է ԽՄԿԿ Յակուտիայի մարզային կոմիտեում որպես հրատարակչական բաժնի հրահանգիչ, «Кыым» թերթի մշակույթի բաժնի վարիչ։ 1988-1990 թվականներին եղել է Յակուտական գրահրատարակչության գլխավոր խմբագիր, 2002- 2012 թվականներին` «Саха сирэ» հանրապետական թերթի գլխավոր խմբագիր։ 2012 թվականից Յակուտիայի վարչապետի մշակութային հարցերով խորհրդականն է[1][2][3]։

1988 թվականից ԽՍՀՄ Գրողների միության անդամ է։ 1998 թվականից համարվում է Յակուտիայի գրողների միության նախագահ, 2003 թվականից` Ռուսաստանի գրողների միության քարտուղար։ 1975 թվականին լույս են տեսել Խարլամպևայի առաջին բանաստեղծական ստեղծագործությունները։ 1976 թվականին հրապարակվել է նրա «Аэроплан» առաջին բանաստեղծական ժողովածուն։ 1979 թվականին մասնակցել է Մոսկվայում անցկացված Երիտասարդ գրողների հինգերորդ համամիութենական խորհրդակցությանը։ 1986 թվականին «Կարմիր ձնծաղիկ» բանաստեղծությունների գրքի համար Խարլամպևան արժանացել է Յակուտիայի կոմերիտմիության մրցանակի։ 2003 թվականին «Վերջին տարիների բանաստեղծական հրապարակումների համար» Խարլամպևան արժանացել է Ռուսաստանի Մեծ գրական մրցանակի։ 2015 թվականին «Սիրո խոստովանություն։ Յակուտիան ХХ դարի երկրորդ կեսի ռուսական պոեզիայում» գրքի համար արժանացել է Դելվիգի անվան գրական մրցանակի։ 2020 թվականին «Молодая гвардия» հրատարակչության կողմից «Նշանավոր մարդկանց կյանքը» կենսագրականների շարքում լույս է ընծայվել նրա «Սեմյոն Դանիլով» գիրքը` Յակուտիայի ժողովրդական բանաստեղծ Սեմյոն Դանիլովի կյանքի մասին։ Խարլամպևայի գրական ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, թաթարերեն, ուկրաիներեն և ղազախերեն[1][2][3]։

2002 թվականին Նատալիա Իվանովնա Խարլամպևային շնորհվել է Յակուտիայի ժողովրդական բանաստեղծ պատվավոր կոչում, 2007 թվականի դեկտեմբերի 4-ին արժանացել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ կոչմանը[4]։

Մատենագիտություն խմբագրել

  • Ночной полет: Стихи / Наталья Харлампьева; Пер. с якут. Я. Козловского. - М. : Мол. гвардия, 1980 г. — 31 с.
  • Предчувствие счастья: Стихи / Наталья Харлампьева. - Якутск : Кн. изд-во, 1981 г. — 31 с.
  • Красный подснежник: Стихи, поэмы / Наталья Харлампьева; Худож. Ю. В. Спиридонов. - Якутск : Кн. изд-во, 1986 г. — 78 с.
  • Прозрачный вечер: Стихи / Наталья Харлампьева; Худож. Ю. В. Спиридонов. - Якутск : Кн. изд-во, 1990 г. — 92 с. — ISBN 5-7696-0273-2
  • Август: Стихи / Наталья Харлампьева. - Якутск : Нац. кн. изд-во "Бичик" Респ. Саха (Якутия), 1994 г. — 61 с. — ISBN 5-7696-0456-5
  • Талыллыбыт айымньылар / Наталья Харлампьева. - Дьокуускай : Бичик, 2003:
    • T. 1: Хоһооннор, поэмалар : 1975—1994. — 366 с. — ISBN 5-7696-1839-6
    • T. 2: Хоһооннор, поэмалар, проза : 1994—2002. — 270 с. — ISBN 5-7696-1939-2
  • Кумыс счастья / Наталья Харлампьева. - М. : Фонд им. И.Д. Сытина : Зарницы, 2004 г. — 302 с. — ISBN 5-94953-023-3
  • Стихов моих берег иной / Наталья Харлампьева. - Якутск : Бичик, 2007 г. — 254 с. — ISBN 978-5-7696-2741-5
  • Признание в любви: Якутия в русской поэзии второй половины XX века / Наталья Харлампьева. - Якутск : Бичик, 2012 г. — 159 с. — ISBN 978-5-7696-3868-8
  • Якутское время Вячеслава Штырева / Наталья Харлампьева. - Якутск : Бичик, 2013 г. — 133 с. — ISBN 978-5-7696-4265-4
  • Праматерь Азия: [стихи : на якутском и русском языках] / Наталья Харлампьева ; сост.: Н. А. Лугинов, Н. Н. Рыкунов ; пер. с якут. Якова Козловского и др. - Якутск : Бичик, 2012 г. — 173 с. — ISBN 978-5-7696-3949-4
  • Мин аалым — балаҕаным: [хоһооннор, сонет дьөрбөтө, поэма] / Наталья Харлампьева. - Дьокуускай : Бичик, 2017 г. — 158 с. — ISBN 978-5-7696-5217-2
  • Свобода и долг Алексея Томтосова / Наталья Харлампьева. - Якутск : Издательский дом СВФУ, 2017 г. — 59 с. — ISBN 978-5-7513-2418-6
  • Вячеслав Штыров сахасирин тардыыта / Наталья Харлампьева. - Дьокуускай : Бичик, 2017 г. — 172 с. — ISBN 978-5-7696-4904-2
  • Афанасий Осипов - гражданин мира / составители: Харлампьева Н. И., Осипова Т. К. - Якутск : Бичик, 2018 г. — 174 с. — ISBN 978-5-7696-5460-2
  • Любовь якута / Сергей Данилов ; составитель Харлампьева Наталья Ивановна. - Якутск : Издательский дом Северо-Восточного федерального ун-та, 2019 г. — 223 с. — ISBN 978-5-7513-2468-1
  • Признание в любви / Наталья Харлампьева. - 2-е изд., испр. и доп. - Якутск : Бичик, 2019 г. — 254 с. — ISBN 978-5-7696-5686-6
  • Семен Данилов / Наталья Харлапьева. - Москва : Молодая гвардия, 2020 г. — 283 с. (Жизнь замечательных людей: серия биографий). — ISBN 978-5-235-04407-4[5]

Պարգևներ խմբագրել

  • Ռուսաստանի Դաշնության Մշակույթի վաստակավոր գործիչ (2007 — «Մշակույթի բնագավառում երկարամյա բեղմնավոր աշխատանքի և վաստակի համար»[4])
  • Յակուտիայի ժողովրդական բանաստեղծ (2002)
  • Յակուտիայի Մշակույթի վաստակավոր գործիչ

Մրցանակներ խմբագրել

  • Դելվիգի անվան գրական մրցանակ (2015 — «Սիրո խոստովանություն։ Յակուտիան ХХ դարի երկրորդ կեսի ռուսական պոեզիայում» գրքի, ռուսական և յակուտական գրականության միջև ստեղծագործական կապերի ամրապնդման և պոեզիայում գեղարվեստական հայտնագործությունների համար»[6])
  • Ռուսաստանի Մեծ գրական մրցանակ (2003 — «Վերջին տարիների բանաստեղծական հրապարակումների համար»[7])
  • Տվարդովսկու անվան համառուսաստանյան գրական մրցանակ
  • Ղազախստանի հանրապետության «Алаш» Միջազգային գրական մրցանակ

Գրականություն խմբագրել

  • Кто есть кто в Республике Саха (Якутия): справочник / сост.: В. К. Кузнецов, А. В. Петров, Л. Р. Сахаутдинова. - Якутск : Академия, 2007 г. — 297 с. — С.275 — ISBN 5-463-00131-6
  • Наследники Ексекюляха. Интеллигенция Якутии / Вадим Дементьев. - Москва : ИТРК, 2009 г. — 255 с. — ISBN 978-5-88010-257-0
  • Поэзия Натальи Харлампьевой: динамика лирической книги стихов / Л. Н. Романова ; отв. ред. Н. И. Данилова ; Ин-т гуманитарных исслед. и проблем малочисленных народов Севера Сибирского отд-ния Российской акад. наук. - Новосибирск : Наука, 2014 г. — 127 с. — ISBN 978-5-02-019259-1
  • Русские писатели. Современная эпоха / Вячеслав Огрызко. - М. : Литературная Россия, 2004 г. — 544 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Харлампьева Наталья Ивановна». Լիտերատուրնայա գազետա. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  2. 2,0 2,1 «Наталья Ивановна Харлампьева». Литературная Якутия. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  3. 3,0 3,1 Кто есть кто в Республике Саха (Якутия): справочник / сост.: В. К. Кузнецов, А. В. Петров, Л. Р. Сахаутдинова. - Якутск : Академия, 2007 г. — 297 с. — С.275 — ISBN 5-463-00131-6
  4. 4,0 4,1 «Указ Президента Российской Федерации от 04.12.2007 г. № 1630». Президент России. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  5. «Харлампьева, Наталья Ивановна». РГБ. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  6. «Лауреаты Золотого Дельвига - 2015 и дипломанты премии». Լիտերատուրնայա գազետա. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  7. «Большая литературная премия России». Русское Воскресенье. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել