Նատալյա Դեմիդովա (ռուս.՝ Ната́лья Фёдоровна Деми́дова, հոկտեմբերի 27, 1920(1920-10-27)[1], Լիվենսկի, Օրյոլի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - հունվարի 20, 2015(2015-01-20), Մոսկվա, Ռուսաստան), պատմաբան, արխիվիստ, գիտությունների դոկտոր (1990)։

Նատալյա Դեմիդովա
ռուս.՝ Наталья Фёдоровна Демидова
Ծնվել էհոկտեմբերի 27, 1920(1920-10-27)[1]
Լիվենսկի, Օրյոլի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էհունվարի 20, 2015(2015-01-20) (94 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆիկոլո-Արխանգելսկի գերեզմանատուն
Քաղաքացիություն Խորհրդային Ռուսաստան,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունպատմաբան, արխիվագետ և չինագետ
Հաստատություն(ներ)The Russian State Archive of Ancient Acts?
Գործունեության ոլորտՌուսաստանի պատմություն, արխիվային գիտություն[2], պատմություն[2] և չինագիտություն[2]
Ալմա մատերՄոսկվայի պատմա-արխիվային ինստիտուտ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Գիտական ղեկավարNikolay Ustyugov?

Կենսագրություն

խմբագրել

Նատալյա Դեմիդովան ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 27-ին, գյուղական ուսուցիչների ընտանիքում։ 1942 թվականին ավարտել է Մոսկվայի պատմա-արխիվային ինստիտուտը։ 1946 թվականից մինչև 1964 թվականն աշխատել է Հին ակտերի պետական կենտրնական արխիվում, իսկ հետո՝ 1964 թվականից մինչև 1967 թվականը՝ Պատմական թանգարանում։ 1967 թվականից մինչև 1976 թվականն աշխատել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի ինստիտուտում, 1976 թվականից մինչև 1992 թվականը՝ ԽՍՀՄ պատմության ինստիտուտում, իսկ 1993 թվականից մինչև 1998 թվականը՝ Հին ակտերի ռուսական պետական արխիվում։

Նատալյա Դեմիդովան մահացել է 2015 թվականի հունվարի 20-ին, Մոսկվայում՝ 94 տարեկան հասակում։

Գիտական գործունեություն

խմբագրել

1995 թվականին «1735-1736 թթ. բաշկիրական ապստամբություն» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, իսկ 1988 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը[3]։

Հետազոտությունների հիմնական ուղղություններն են սոցիալ-տնտեսական հարաբերությունները, պետական կառավարման կազմակերպումը Ռուսաստանում 16-18-րդ դարերում, Ռուսաստանի արտաքին քաղաքականության արևելյան ուղղությունը, հնագիտությունը, հերալդիկան, աղբյուրագիտությունը, կնքագիտությունը։ Մասնակցել է «Նյութեր Բաշկիրական ԻԽՍՀ պատմության վերաբերյալ» փաստաթղթերի բազմահատոր ժողովածուի պատրաստմանը։ Հին ակտերի պետական կենտրոնական արխիվի ֆոնդերում հայտնաբերել է «Ա. Ի. Թևկելևի հաղորդումը Վ. Ն. Տատիշևին» փաստաթուղթը, որը թույլ է տվել հաստատել Չելյաբինսկի ամրոցի հիմնադրման ամսաթիվը (առաջին անգամ հրապարակվել է 1956 թվականին)։

Մի շարք գրքերի և հոդվածների հեղինակ է։

Ընտրյալ աշխատություններ

խմբագրել

Աղբյուր՝ электронные каталоги РНБ

  • Демидова Н. Ф. Башкирское восстание 1735—1736 гг. : Автореферат дис. … канд. ист. наук. — М., 1956. — 16 с.
  • Демидова Н. Ф. Первые русские дипломаты в Китае : («Роспись» И. Петлина и статейный список Ф. И. Байкова). — М.: Наука, 1966. — 159 с.
  • Демидова Н. Ф. Служилая бюрократия в России XVII в. и её роль в формировании абсолютизма / Отв. ред. Преображенский, Александр Александрович|. — М. : Наука, 1987. — 228 с.
  • Демидова Н. Ф. Служилая бюрократия в России XVII в. и её роль в формировании абсолютизма : Автореф. дис. … д-ра ист. наук. — М., 1988. — 44 с.
  • Демидова Н. Ф. Служилая бюрократия в России XVII века (1625—1700) : биографический справочник. — М.: Памятники исторической мысли, 2011. — 719 с.
  • Демидова Н. Ф. Экономические и социальные отношения в Башкирии в первой половине XVIII века / Под ред. Н. В. Устюгова. — М.; Л. : Изд-во Акад. наук СССР, 1949. — 692 с. — (Материалы по истории Башкирской АССР ; Т. 3)
  • Демидова Н. Ф., Морозова Л. Е., Преображенский А. А. Первые Романовы на российском престоле. — М. : Изд. центр ИРИ, 1996. — 218 с.
    • Преображенский А. А., Морозова Л. Е., Демидова Н. Ф. Первые Романовы на Российском престоле. — М. : Рус. слово, 2000. — 455 с.
    • Преображенский А. А., Морозова Л. Е., Демидова Н. Ф. Первые Романовы на российском престоле. — 3-е изд. — М.: Русское слово, 2011. — 455 с. — (История в лицах).
  • История Уфы. — Уфа, 1981 (соавт.)
  • Управление Башкирией в первой трети XYIII в. // Исторические записки (журнал). — 1961. — Т. 87.
  • Печать Салавата Юлаева // Вопросы архивоведения. — 1961. — № 2.
  • Землевладение и землепользование в Уфимском уезде XVI—XVIII. // Ежегодник по аграрной истории : 1962. — Минск, 1964.
  • Отражение политики русского правительства в Башкирии в гербах и печатях её городов // Южно-уральский археографический сборник. — Уфа, 1973. — Вып.1.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. «Памяти Н. Ф. Демидовой» (ռուսերեն). Институт российской истории РАН. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.

Գրականություն

խմբագրել
  • Буканова Р. Г., Хамадеева Э. Ф. Н. Ф. Демидова — исследователь истории города Уфы // Теория и практика общественного развития. — 2014. — № 9.
  • Памяти Н. Ф. Демидовой (1920—2015) // Российская история. — 2015. — № 4. — С. 199—201.
  • Акишин М. О. Традиции историко-архивной школы и научного наследия Н. Ф. Демидовой // Отечественные архивы. — 2016. — № 3.

Արտաքին հղումներ

խմբագրել