Նատալյա Դայեր
Նատալյա Դայեր (անգլ.՝ Natalia Dyer, հունվարի 13, 1995[1][2], Նաշվիլ, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է Նեթֆլիքսի «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալում Նենսի Ուիլերի դերով։
Նատալյա Դայեր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 13, 1995[1][2] (29 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նաշվիլ, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ֆոտոմոդել |
IMDb։ | ID 3034501 |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1995 թվականի հունվարի 13-ին ԱՄՆ-ի Նեշվիլ քաղաքում։ 2014 թվականից սովորում է Նյու Յորքի համալսարանում[4]։
Կարիերա
խմբագրել2009 թվականին Դայերը խաղացել է Կլարիսի Գրեյնջերի դերը «Հանա Մոնտանա։ Ֆիլմ»-ում։ 2011 թվականին խաղացել է «Ուիթնի Բրաունի երիտասարդությունը» ֆիլմում։ Դրանից հետո Դայերսը խաղացել է «Ես հավատում եմ միաեղջյուրներին» ֆիլմում[5][6]։
2016 թվականին Նեթֆլիքս ընկերության «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալում կերտել է գլխավոր դերերից մեկի՝ Նենսի Ուիլերի դերը[7][8]։
Անձնական կյանք
խմբագրել2016 թվականի հոկտեմբերի սկզբին հաստատվել են իր և «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալի խաղընկեր Չարլի Հիթոնի հետ սիրավեպի լուրերը[9]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2009 | Հանա Մոնտանա։ Ֆիլմ | Hannah Montana: The Movie | Կլարիսի Ջրեյնջեր |
2010 | Too Sunny for Santa | Ջեյնի | |
2011 | Ուիթնի Բրաունի երիտասարդությունը | The Greening of Whitney Brown | Լիլի |
2012 | Տխուր, ինչպես ջազ | Blue Like Jazz | Գրեյս |
2014 | Ես հավատում եմ միաեղջյուրներին | I Believe in Unicorns | Դավինա |
2014 | Քաղաքը գիշերով | The City at Night | Ադելին |
2015 | Till Dark | Լյուսի | |
2016 | Երկարատև գիշերներ, կարճատև առավոտներ | Long Nights Short Mornings | Մարի |
2016-ներկա | Տարօրինակ դեպքեր | Stranger Things | Նենսի Ուիլեր |
2016 | Don't Let Me Go | Բանշի | |
2017 | Yes, God, Yes | Էլիզ | |
2017 | Խավարից հետո | After Darkness | Քլարա Բիտի |
2018 | Mountain Rest | Քլարա | |
2018 | Tuscaloosa | Վիրջինիա | |
2019 | Թավշյա բենզասղոց | Velvet Buzzsaw | Կոկո |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՏարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանո | Արդյունք | Ծան․ |
---|---|---|---|---|---|
2017 | ԱՄՆ-ի Գիլդայի կինոդերասանների մրցանակ | Դրամատիկական հեռուստասերիալի լավագույն դերասանական կազմ | Տարօրինակ դեպքեր | Հաղթանակ | [10] |
Երիտասարդ արտիստների մրցանակ | Կաբելային հեռուստասերիալի կամ ֆիլմի լավագույն երիտասարդ դերասանուհի | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.refinery29.com/en-us/2019/07/236305/natalia-dyer-stranger-things-season-3-nancy-wheeler-interview
- ↑ 2,0 2,1 https://www.newspapers.com/clip/33938322/natalia_danielle_dyer_birth_notice/
- ↑ «Who Is Natalia Dyer? Everything You Need To Know About The 'Stranger Things' Star». Grazia (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Nast, Condé. «Stranger Things's Natalia Dyer Explains Why Nancy Wheeler Isn't Your Average Big Sister». Teen Vogue (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Nancy Is A Breakout Star On 'Stranger Things'». Bustle (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Who Plays Nancy Wheeler On 'Stranger Things'? Natalia Dyer Got Her Start In Disney». Romper (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Stranger Things Actor Kills All Hope for Jonathan and Nancy». Time (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Nast, Condé. «What Millie Bobby Brown Really Wants from Stranger Things Season 2». Vanity Fair (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Stranger Things stars Natalia Dyer & Charlie Heaton's relationship». Capital (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «SAG Awards Nominations 2017: See the Full List». EW.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Դայեր» հոդվածին։ |